Аватар
Tatev
Այս խորհուրդներն անհրաժեշտ են բոլոր այն մեծահասակներին, որոնք շփվում են երեխաների հետ, ուստի հարկավոր է պարբերաբար վերհիշել դրանք և չմոռանալ, որ սերն ու ըմբռնումը շատ պարզ ու բնական բաներ են:

1. Հարկավոր է հնարավորինս հաճախ օգտագործել «սեր» բառը:

2. Պետք է շատ զգույշ լինել քննադատություն անելիս: Կարելի է միայն ցույց տալ երեխային ճիշտ ուղին:

3. Եթե դուք բավարար ուշադրություն չեք դարձնում երեխային, միևնույն է հարկավոր է նրան սեր ու ջերմություն պարգևել:

4. Սովորեցրեք երեխային «ինչու»-ի սկզբունքները, այլ ոչ թե ինչ անել և ինչ չանել:

5. Երեխային հարկավոր է սիրով դաստիարակել: Նույնիսկ պատժելիս կամ որևէ բանից զրկելիս հարկավոր է սիրով դա անել:

6. Հարկ է հիշել, որ երեխաները հաճախ արտացոլում են այն, ինչ նրանց սովորեցրել են:

7. Սովորեցրեք նրանց վստահել ճշտին և միշտ ճիշտը խոսել: Օրինակ ծառայեք երեխայի համար:

8. Բացի այդ, հարկավոր է համբերատար լինել:

9. Հարցրեք երեխային, թե ինչի կարիք նա ունի և աշխատեք հնարավորինս օգնել նրան:

10. Եթե դուք սթրեսային իրավիճակում եթ և չեք կարող շփվել երեխայի հետ, հասկացրեք նրան, որ դա միայն ձեր խնդիրն է և նա ոչ մի մեղք չունի:

11. Հարկ է հիշել, որ երեխաները սիրո կարիք ամենից շատ ունենում են այն ժամանակ, երբ նրանք ամենից քիչն են դրան արժանի:

12. Սովորեք երկար լսել երեխային և չընդհատել նրան:

13. Սովորեցրեք նրան կարեկցել, այլ ոչ թե պարզապես ներողություն խնդրել:

14. Ներողություն խնդրեք, եթե որևէ սխալ եք թույլ տվել:

15. Սովորեցրեք երեխային էթիկայի կանոններն ու սկզբունքները, որոնցով հետագայում նրանք կկարողանան առաջ շարժվել ու որոշումներ կայացնել:

16. Ոչ մի դեպքում չի կարելի ծաղրել երեխային կամ ստիպել, որ ամաչի: Դա նրանց «մեղքը» չէ, այլ այն ինչի կարիք նրանք ունեն և ինչ պետք է նրանց սովորեցնել:

17. Ցույց տվեք երեխային, որ ձեզ հաճելի է նրա հետ ժամանակ անցկացնելը: Եթե իրականում հաճելի չէ, ապա խնդիրը ձեր մեջ է:

18. Մի համեմատեք ձեր երեխաներին, որիշ երեխաների հետ: Փոխարենը օգնեք նրանց զարգացնել իրենց յուրահատկությունն ու գտնել սեփական ուղին:

19. Հարկ է հիշել, որ երեխաները հարգում են մեծահասակի ասածը, միայն եթե հարգում են մեծահասակին:

20. Սովորեցրեք երեխային կիսվել ունեցածով, սակայն մի ստիպեք նրանց: Եթե նա սիրո պակաս չունենա, ապա կկիսվի, սակայն եթե նա չի կարողանում տալ իր ունեցածի կեսը, ապա նա սիրո ու ուշադրության կարիք ունի:

21. Փոքրիկ երեխաներին հարկավոր է հաճախ գրկել ու գուրգուրել, սակայն երբ նրանք մեծանում են, նրանք ավելի շատ են ունենում այդ սիրո կարիքը:

22. Սովորեցրեք երեխային հասկանալ, թե ինչ է շնորհակալությունը, այլ ոչ թե ստիպեք շնորհակալություն հայտնել:

23. Երեխաները միշտ պետք է անձնական տիրույթ ունենան, հատկապես, եթե ունեն դրա կարիքը:

24. Ծնողները պետք է ավելի շատ գովեն երեխաներին և ավելի քիչ քննադատեն:

25. Բացի այդ, հարկ է հիշել, որ բավարար սեր ու ջերմություն ստացած երեխան հետագայում կարող է նույն կերպ արտահայտել իր սերը, իսկ նա, ով ունեցել է այդ սիրո կարիքը, կարտացոլի դա իր բնավորության գծերում:

26. Սովորեցրեք երեխային ճիշտ օգտագործել ու խնայել գումարը և օրինակ ծառայեք նրա համար:

27. Երբեք շեշտը մի դրեք գնի վրա:

28. Սովորեցրեք երեխային հասկանալ, թե ինչ է իմաստը և ինչ է մտադրությունը:

29. Ոգևորեք նրանց և աջակցեք բոլոր լավ գծերի համար: Մի պահանջեք կամ մի սպասեք, որ նրանք ավելի լավը կդառնան:

30. Հարկ է հիշել, որ տված խոստումները հարկավոր է միշտ կատարել, իսկ չկատարելու դեպքում հիմնավորել, թե ինչու: Օգնեք նրանց հասկանալ այն իրավիճակը, որի հետևանքով դուք ստիպված եղաք փոխել ձեր մտադրությունը: Երեխաները զգում են, թե երբ խոստումը չկատարվեց և դա նրանց համար կանոնավոր է դառնում:

31. Պատասխանեք երեխաների բոլոր հարցերին:

32. Եթե ձեզ դուր չեն գալիս երեխայի ընկերները, ապա աշխատեք սովորեցնել նրանց, թե ինչպես է պետք ընկերներ ընտրել:

33. Միշտ ներկա գտնվեք նրա միջոցառումներին ու սպորտային մրցաշարերին և շփվեք նրա ուսուցիչների ու մարզիչների հետ:

34. Հետևողական եղեք:

35. Սովորեցրեք երեխաներին հասկանալ իրենց իսկ զգացմունքներն ու ճիշտ ցուցաբերել դրանք:

36. Երեխաներին հարկավոր է հնարավորինս շատ հաճոյախոսություններ անել, ընդ որում՝ անկեղծ հաճոյախոսություններ: Եթե դուք չեք կարողանում դա անել, ապա խնդիրը ձեր մեջ է:

37. Եթե երեխան սխալ է գործում, ապա հարկավոր է նախ խորհուրդ տալ, սովորեցնել, ոգևորել ու ըմբռնումով մոտենալ և միայն ծայրահեղ դեպքում պատժել:

38. Եթե երեխան սկսում է քիչ շփվել ձեզ հետ, ապա հարկավոր է ավելի շատ սիրել նրան, այլ ոչ թե պահանջներ ներկայացնել:

39. Երեխաների համար հարկավոր է համեղ ու օգտակար բաներ պատրաստել: Հաճախ պետք է պատրաստել նրանց սիրած ուտեստները: Բացի այդ, հարկավոր է սովորեցնել նրանց առողջ սնունդ ընտրել:

40. Երեխային պետք է սովորեցնել պատասխանատու լինել ճիշտ տարիքում: Աշխատեք խուսափել այնպիսի արտահայտություններից, ինչպիսին «Դու մեծ ես և պետք է պատասխանատու լինես» արտահայտությունն է:

41. Եթե երեխայի պահվածքի մեջ նկատում եք փոփոխություններ, ապա աշխատեք հնարավորինս «բաց» լինել, որպեսզի նա կարողանա խոսել ու կիսվել ձեզ հետ:

42. Սովորեք հասկանալ, թե երբ է երեխան ծանր ժամանակներ ապրում:

43. Սեփական օրինակով սովորեցրեք նրան չուշանալ և միշտ կատարել խոստումները:

44. Հարկավոր է հիշել, որ երեխաներին պետք է միշտ սիրել՝ անկախ ամեն ինչից: Հատկապես հարկավոր է ջերմություն ու սեր դրսևորել զայրանալիս, ինչը կօգնի կառավարել զայրույթը: Հակառակ դեպքում երեխան կմտածի, որ ձեր մեջ խոսող զայրույթն ավելի ուժեղ է քան սերը: Այս կերպ դուք կարող եք շատ վատ օրինակ ծառայել երեխայի համար, ինչը հետագայում սարսափելի հետևանքներ կունենա:
7.4 лет

Комментариев ещё никто не написал.