Մայրիկներ ջան ողջույն, ու՞մ մոտ է պատահել, որ պրոգեստերոն հորմոնի ցածր լինելու պատճառով վիժում է եղել, ինձ մոտ արդեն 2֊րորդ դեպքն է, ի՞նչ բուժում եք ստացել, գնում եմ բժշկի, բայց դեռ հստակ չեն ասել ի՞նչ պետք է անել, դրել եմ ուտրոժեստան մոմիկ, բայց էլի վիժում, բժիշկն ասումա ուշացանք, ավելի շուտ պետք էր սկսել 😔
Բարև բոլորին 🥰 մայրիկներ ջան, որ խնդրեմ կկիսվեք Ձեր փորձով, բալիկս 1տարի 5 ամսական է, ուզում եմ իմանալ ե՞րբ է ամենաճիշտ ժամանակը երեխային գիշերը գիշերանոթի սովորեցնելը, փոքրիկս շատ է միզում գիշերը, քանի որ ջուր շատ է խմում, մտածում եմ որ կխանգարեմ քունը, արթնանալուց էլ շատ դժվար է քնում, կկիսվեք Ձեր փորձով ե՞րբ եք սկսել սովորեցնել, ինչպե՞ս և փոքրիկը ո՞նց է տարել այդ փուլը 🥰
Մայրիկներ ջան խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով շատ անհանգիստ եմ 😔 երեխաս ինչքան ժամանակ է ատամները սղմում է իրար, ու ձգում ձեռքերը, հետո երբ մի բանի հետ նոր է ծանոթանում ձեռքերը դողում են, երբ մի նոր բան ենք ցույց տալիս լարվում է եւ էլի դող եմ նկատում, հղիության ժամանակ տարել եմ շատ ծանր կորոնավիրուս, բայց երեխան լիովին առողջ է ծնվել, բժիշկս ասում է կարող է նյարդային որոշ բաներ լինել, որը ժամանակի ընթացքում անցնում է, 1,3 տարեկան ենք, հասկանում եմ, որ կեսը ատամներից է, կեսը կապրիզ է, բայց խնդրում եմ ասեք Ձեզ հետ պատահել է, խորհուրդ կտա՞ք դիմել նյարդաբանի։ Կներեք երկար ստացվեց