Что происходит на экране?
Ողջո՜ւյն, իմ լուսե հրեշտակ...
Ուղիղ մեկ տարի առաջ, Ապրիլի 25-ին , գիշերը ժամը 00:22-ին ... դու լույս աշխարհ եկար:
3.070 գրամանոց, 49 սանտիմետրանոց երջանկություն` աղջիկ...🥰
Ա՜խ, անուշի՛կս, չես էլ կարողանա պատկերացնել, թե որքան ես փոխել ու լցրել մեր կյանքը: 🥹 Դու մի ողջ նոր անհայտ աշխարհ ես բացել` հրաշքներով ու փայլերով լեցուն:
Պաշտում եմ կարմրաթուշիկներդ,😊համով մռութիկդ, սևուկ աչուկներդ, փամփլիկ թաթիկներդ, ցմփորիկդ, խելքահան անող բույրդ ու քո քաղցրիկ լեզուն:
Մանե, իմ անփոխարինելի, իմ մանչուկ, իմ գանձատուփիկ, սիրում եմ քեզ աշխարհում բոլորից ու ամեն ինչից առավել:
Հետաքրքրասեր, զգույշ, ինքնուրույն, համառ, տզտզան ու բողոք արտահայտող հայացքով, երբ որևէ բան սրտովդ չի լինում:
Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ:Ես քեզ անսպառ լույս եմ ցանկանում, մշտադալար ու կանաչ ուղիներ, անամպ ու կապույտ երկինք, հորիզոնում վառվող կենսատու արև: Թող մանկությունդ հեքիաթի նման լինի, իմ արքայադուստր: Բախտավոր լինես, ու երջանկությունդ էլ թող երբևէ սահման չճանաչի:
Շողա, իմ արեգակ...
Երբեմն թվում է` կխելագարվեմ քո փափկությունից: Կարոտում եմ քեզ ամեն վայրկյան ու ակնթարթ, անգամ երբ գրկումս ամուր սեղմում եմ քեզ:🥰
Հրճվում եմ ամեն անգամ քո արտաբերած որևէ հնչյուն կամ բառ լսելիս, ու հարցիս` «Ման, ինչքա՞ն ես սիրում ինձ», երբ դու տարածում ես թաթիկներդ ու ծիծաղում, հոգիս լցվում է մի անասելի բերկրանքով:
«Մամամամա՜, պապապապա՜, նանա՜ ,տատա,հը, հա,հն ,իտե(ինչե)» ըհն ու մի շարք նման թոթովանքներ լցնում են ու գունավորում մեր առօրյան:
Փոքրիկս, դու երկնային մեծ պարգև ես, մի իսկական հարստություն...
Սիրում եմ, երբ ծափիկ-ծափիկ կամ ծիվ-ծիվ ես անում, երբ պարում ես, երբ քո նուրբ մատիկով ցույց ես տալիս, որ արդեն մեկ տարեկան ես, երբ դեմքիդ որևէ բան ես պահում, ապա «ծիկ» անում, երբ ձեռքիդ տակ եկածն ջարդուփշուր ես անում, երբ համբուրում ես, երբ կոնֆետներով ես խաղում, երբ փորձում ես վարսերս կամ ականջօղերս քաշել, երբ թաթիկով կանչում ես ,երբ առավոտյան 7.30 արդեն անուշ երգում ես ու արթնացնում բոլորիս, երբ ճաշիկ ուտելիս ինձ էլ ես երբեմն ճաշիկ անում, երբ ուզում ես քո սիրած տեսահոլովակը դիտել կամ էլ հեռախոսով խաղալ, երբ տզտզում ես ու բողոքում, երբ փչում ես, երբ ժպտում ես ու ծիծաղում...
Մա’ն, քո ծնողները, խենթանում են քեզ համար...🥹🥰
Շնորհավոր ծնունդդ, իմ գեղեցկուհի: Քեզ փթթող գարուններ, բողբոջող ու սիրառատ ապագա, ջերմացնող ու զվարթ մանկություն...🥳🎂
Nan 💕·
В ожидании первенца
Շնորհավոր հրեշտակ 💜🎁🎂🎉
💖💕ԻրԻնԱ💕💖·
Shnorhavor hamov jan, aroxj, anhog balik metsanas🌹❤
Mari·
Мама дочки (1 год)
Shnorhavor pujur jan🥰
Tat·
🎂🎂💋💋💋
Ruz·
Շնորհավոր սրտիկ 💗💗💗🌷🌷
Սեդուլ·
Շնորհավոր❤️
Nush·
Мама сына (2 года), беременна (10 нед.)
Shnorhavor aroxj anhoq mankutyun arevs❤❤
Светлана ·
Shnorhavor gexeckuhi achik🌺🌺🌺🌺Menem qez anush mankutyun unenas . Aroxj mecanas puchurs❣❣❣💋
Mariam ·
@nanmusheghyan01, @ripa.1996, @irishok14.86, @2000anasik, @vaxik85, @tateevvv, @ruz96, @sedul_98, @nushik.gasparyan.97, @karapetyanlusine9617, @sv666, Մերսի ձեզ երեխեք ջան,Մանեն պաչիկա անում ձեզ 😚😊🫶🫰
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️·
Мама двоих (1 год, 2 года)
Ինչ հուզիչ տողեր էիր գրել Մայ ջան😇😇🥰🫶🏻🫶🏻ամենաջերմ մաղթանքները մեր կողմից👼🏻
Mariam ··
Apres shat Ashs 😍🥰😚
Meri·
Мама дочки-младенца
Shnorhavor im hreshtak😍
Mariam ··
Kyanqs apres shat ❤️🥰