
Ահա և ես, շա՞տ ուշացա,
9 ամսից տուն կմտնեմ,
Խոստանում եմ, երբ մեծացա,
Ձեր սրտում տեղ կգտնեմ:
Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեզ համար,
Ես ինչեր եմ երազում:
Մամ ջան այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:
Երբ մեծանամ, դպրոց գնամ
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:
Մամ ջան, դու երբ գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս, թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:
Հարցեր ունեմ ես անհամար,
Պապայից ամաչում եմ,
Որ աղջիկ եմ դրա համար
Մի տխրիր, աղաչում եմ:
Ներիր, դեռ չեմ կարող օգնել,
Արցունքներդ են վարարում,
Քնիր, գուցե շատ ես հոգնել,
«Տղա-աղջիկ» պայքարում:
Շատ հոգնեցի երազելուց,
Արդեն քունս է տանում,
Այսօր քնեմ, վաղը խոսենք,
Բայց սպասեք ի՞նչ եք անում:
Այս ի՞նչ զենք է, ի՞նչ եք անում,
Ցավեցնում եք, մի՛ կապեք,
Մայրիկ օգնիր, շատ եմ խնդրում,
Մի՞թե քեզ էլ են խաբել:
Հենց մեծանամ, ես քեզ կօգնեմ,
Դու ինձ շատ ես փայփայել,
Քնիր մամ ջան, շատ ես հոգնել,
Ես ինքս կպայքարեմ:
Մայր իմ ներիր, քեզ թողեցի,
Մենակ այս չար աշխարհում,
Ձեռ ու ոտս մասնատեցին,
Չդիմացա պայքարում:
Մամ ջան հիշիր, երբ կզարթնես,
Գնալիս քեզ գրկեցի,
Թաթիկներս պոկել են, տե՛ս,
Քեզ փարվելուց զրկեցին:
Իմ հուշերում՝ քեզնից բացի
Էլ արև չի ճառագում,
Բայց ուրախ եմ, որ չես լացի,
Թեկուզ և ես՝ երկնքում:
Ռուբեն Կարոյան
Աղջիկներ ջան մի էսպիսի հարց տամ.ի ՞նչ եք կարծում,արժե ՞ արդյոք ամուսին-կին կռվիվների ժամանակ առաջին քայլն անի միշտ կինը,ես միշտ էդպես եմ արել,բայց ուզում եմ մի բան փոխել,ձեր կարծիքները հետաքրքիր են😇սպասում եմ…

Աղջիկներ ովքե՞ր են Էրեբունիում ծննդաբերել, կա՞ ինչ֊որ ցուցակ, թե մոր ու երեխայի համար ինչա պետք։։
Էս ցուցակից տեղյակ եմ, ուզում եմ հասկանամ ստեղ ինչ գրվածա պետքա՞ ...
Մեկ էլ ասեք տեսնեմ ո՞նց եք վերաբերվում երեխուն փաթաթելուն😥
Մայրիկներ ջան խնդրում եմ մի լավ բան խորհուրդ տվեք ինձ համար, փոքրիկս անընդհատ խժում ու լացումա շատ ահավոր, բոլորն ասում են երեխայա կանցնի, ես էլ չեմ դիմանում, ամբողջ գիշեր չեմ քնում, եթե անգամ երեխեն քնածա, շատ լարված եմ, շուտ եմ բռնկվում, մի փորձված դեղ կամ մի լավ միջոց կասեք, որ նյարդերս հանգիստ լինի 😔😔

Ոնց եք երեխեք ? Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ,ոնց եք վերաբերվում բալիկի ու կենդանիների շփմանը ? Ես շաատ լավ ,ու ինչ կենդանի լինի ասում եմ որ լավնա ,որ չվախենա ,սիրի 🤗🤗
😭😭😭😭