
vanuhiVanuhi·Мама двоих (6 лет, 13 лет)
Բարև աղջիկներ ջան, շատ եմ կորել վերջերս 🙂😞 հիվանդանոցներն եմ ինչ անեմ,,, կկ մայրիկներ ջան շատ հետևողական եղեք կրծքերին, մի թողեք գնդիկներ առաջանան, եթե առաջացել են արագ լուծեք էտ խնդիրը: Հիմա պատմեմ գլխիս եկածը, որպես փորձ ընդունեք: Ես կկ- ում էի ,,, բուժքույրը երեխուս կշռեց բա թե քիչ է առաջ եկե պետք է կողքից կեր տաս, ես էլ, ամուսինս էլ մեղքալով երեխուն կեր սկսեցինք տալ, ( բայց երեխես իրա հունով նորմալ աճում էր-մի խոսքով) երեխես սկսեց արագ սովորել ետ անտեր կերին ու կուրծքս լավ չէր քաշում, մեջը գնդեց ու շարունակեց մեծանալ, գնացի բժիշկս ասեց պիտի կաթից կտրես, դեղ նշանակեց, խմեցի, կաթս ետ խփեց, բայց գունդը կար ու ավելի մեծացավ, ես ընկա ցնցման մեջ, ջերմություն մինչև 40 , դող, ոսկորներս ենպես էին ցավում որ նստածս տեղից չէի կարողանում ելնել, ձայնս դուրս չէր գալիս😭😭, քրոջս ասեցի դիլկոֆենակ սրսկի որ մի քիչ ուշքի գամ երկու ասեղից հոտո նոր կարողացա մի քիչ ուժ ունենամ երեխուս գրկեմ,,, գնդածը սկսեց ցավալ ու կարմրեց կուրծքս գնացի եխոի ուղարկեց 😭😭😭😭 օնգո, գնացի վիրաբուժի մոտ ասեց շտապ վիրահատարան !!!! ու միանգամից արագ կտրեցին ու ինչ 😑😑😑😑😑մի գունդ թարախային զանգված շատ թանձր աչքիս առաջ եկավ ընկավ( չեմ նկարագրում մանրմասը որովհետև դաժան էր)( մեռնելուց եմ պրծե) , վիրաբույժը ասեց եթե ժամանակին չկտրեր արյան վարակում կստանայ ու ,,,,💀 կտրվածքը սարսափելի ցավոտ էր չնայած հոգ տանելով բշիշկը ինսուլինի ասեղով էր ցավազրկել,,, : Անցել է 10 օր բայց հլը գնում եմ վիրակապը մշակելու մեջը ֆիտիլ կա հլը դրած 😒 :