❤ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ քեզ էլ այցի կգա... Իր փամփլիկ թաթիկներով կթակի քո սրտի դուռը,ներս կմտնի ու էլ երբեք…
❤️ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ քեզ էլ այցի կգա...
Իր փամփլիկ թաթիկներով կթակի քո սրտի դուռը,ներս կմտնի ու էլ երբեք չի լքի քեզ։
Չէ՞որ նա քո հյուրերի ցուցակում ամենասպասված է։ Այո',ես գիտեմ՝ դա այդպես է, որովհետև օրեր,անքուն գիշերներ շարունակ աղոթել ես Աստծուն՝մահճակալիդ կողքին դրված սրբապատկերը ձեռքիդ, արտասվել ես,բայց...բայց ամեն անգամ խնամքով թաքցրել ես արցունքներդ ժպիտիդ տակ...
Հավատա՛, շուտով կգա այդ օրը,երբ նա իր մեծ֊մեծ, վառվռուն աչուկներով,համով թուշիկներով, փամփլիկ թաթիկներով և տոտիկներով քեզ հյուր գա,երբ գիրկդ առնես նրան,միանգամից կփոխվի կյանքդ։ Նա շունչ կտա քո անշունչ օրերին... ծիածանի նուրբ երանգներով կներկի քո անգույն ժամերը,և քո սրտի տնակը միշտ ջերմությամբ լեցուն կլինի...❤️
Աղոթի՜ր...աղոթքդ տեղ կհասնի...
..................
Տ.Քոլյան
Mariam ·
🙏🙏🙏🙏❤️❤️