Как организовать день с 14:00 до 20:00?
Մամաներ ջան ուզում եմ կիսվել թե ինչպես անցավ մեր ծննդաբերությունը)) ու հետաքրքիր կլինի ձերն էլ իմանալ😊
Ուրեմն էսպես) մինչև հղիության վերջին ամիսը չէի մտածում ծննդաբերության մասին, չէի վախենում, բայց որ մտածում էի հանկարծ կարող ա նենց լինի կիսարյան անեն, ընկնում էի պանիկայի մեջ, որովհետև չեմ պատկերացնում ես արթուն լինեմ ու գիտակցեմ,որ կտրում կարում են..ու տենց վերջին ամսում սկսեցի արդեն բնականից էլ վախենալ, ինձ հույս էի տալիս, որ կդիմանամ, որ եթե ուրիշները կարողանում են ես էլ կկարողանամ։ Էդ վախից բացի մոտս վախ սկսվեց բժիշկների առումով։ Կոնսուլտացիաս անցնում էի Գրիգոր Լուսավորիչ ծննդատան լավագույն բժիշկներից մեկի մոտ ու որոշեցինք ամուսնուս հետ, որ հենց իրեն ընտրենք ծնունդ ընդունող, համաձայնվեց ասելով, որ եթե կարողանա անպայման կգա։ Ինձ վերջին օրը տվել էին հունիսի 14, եկավ էդ օրը բայց պստոս չէր ուզում ծնվեր😂 բժշկուհիս ասեց մինչև ամսի 20 սպասենք, եթե չծնվի 20-ին գնամ կոնսուլտացիայի, բայց էլ չի թողնի տուն գնամ))) ամսի 17-ի գիշերվա ժամը 12-ից կեսուրիս հետ ֆարշ էինք սարքում, որ առավոտ դոլմա սարքենք, սիրտս դոլմա էր ուզել😀 😂 ժամը 1-ին պառկեցինք քնելու, հեռախոսով բզբզում էի մեկ էլ զգամ տարօրինակ ցավեր ունեմ😓 նայում եմ ժամին արդեն 1:30 ա, վախեցա, ամուսնուս ասեցի ու սկսեցի ժամ պահել, 5-8 րոպեն մեկ ցավում էր ու տևում 30-60 վայրկյան։ Մտա ֆեյսբուք, խմբերից մեկում գրեցի ու բոլորը ասեցին, որ ծննդաբերական ցավերս են։ Գնացի զուգարան, տեսնեմ մի քիչ արյուն Կա, զանգեցի բժշկիս, ասեց գնա ծննդատուն, բայց ես չեմ կարա գամ քաղաքից դուրս եմ(կիրակի օր էր), ասեց հասնես զանգի ես կասեմ որ քեզ լավ նայեն։ Ու պատկերացրեք իմ վիճակը էդ պահին, առանց էդ էլ վախ էր սկսվել մոտս, էդ մտքից, որ իմ բժիշկը չի ընդունելու ավելի վախեցա 😭 վրես ահավոր դող տվեց ու տենց հասանք ծննդատուն, հասանք ու նոր հանգստացա։ Ժամը 3-ի կողմերին բարձրացա նախածնարան)) ամբողջ գիշեր մենակ էի ու ցավերս էլ չէին ուժեղացել, առավոտը բացվածք ստուգեցին մի թե 2 սմ էր։ Ժամը 11-ի կողմերին իջացրին 3-րդ հարկի նախածնարան ու ուրախացա տեսնելով, որ մի աղջիկ կա, գոնե մենակ չէի😂😂 ինքը արդեն երկրորդ բալիկին էր ունենալու։ Մի ժամ հետո մի հատ էլ աղջիկ բերեցին, որ իմ նման առաջնածին էր)) եկան ծնունդ ընդունող բժիշկները, չեմ կարա բառերով բացատրեմ, թե ինչ հրաշք անձնակազմի ձեռքն էր Աստված ինձ դրել🙇 հետիս աղջիկների ցավերը շատ ուժեղ էին իմինի համեմատ, շատ էին ձայնով լացում, բայց բժիշկները ոչ մի վիրավորական կամ թթու խոսք չասեցին)) քույրերը մեր հետ նախածնարանում նստած խոսում էին, փորձում ցրեին մեզ)) ժամը 14-00 էր արդեն, բայց իմ բացվածքը 5սմ էր, ջրերս չէին գնում ու ցավերս էլ շատ չէին ուժեղանում(( բժիշկը ասեց, որ պտղապարկս ինքը կպատռի, պատռեց բայց էլի նորմալ չէին գնում ջրերը, ու որոշեց որ ժամը 4-ին սիստեմա կմիացնեն😭 միացրեցին, հարցրեցի երբ կուժեղանան ցավերս ասեցին դե մի քանի ժամից երևի։ 10 րոպե հետո սկսեցին ուժեղանալ, 2 հատ շատ ուժեղ ցավ քաշեցի, 3-րդից հետո էլ զգացի ուզում եմ զուգարան գնամ😂 հիմա բարձր ձենով ասում եմ զուգրան եմ ուզում, քույրերից մեկը, որ անկողնուս հենց ներքևի մասն էր կանգնել ասումա ուզում ես գնա😱 մեկ էլ էլի ցավ եկավ ու ասում եմ զուգարան եմ ուզում ու անկախ ինձանից զգացի, որ ինչ-որ բանա ուզում դուրս գա 😱 քույրը էդ պահին կանգնած տեղից հայացք գցեց ու խառնվեց իրար բա թե լրիվ բացում ա տվել ու միանգամից հավաքվեցին, հիմա ցավը գալիսա ինձ ասում ա ուժ տուր ոտքերիցդ բռնի, բայց զգում եմ, որ չեմ կարում շարժվեմ էդ շոկային վիճակից((( մի կերպ տանջվելով ուժ եմ տվել, որ ֆիքսվի գլուխը ու թափով մտանք ծնարան😂 էնտեղ էլ չէի կարողանում Ճիշտ ուժ տայի😥 շեքահատում արեցին, լավա գոնե բժիշկներից մեկը ասեց ցավազրկեք նոր😭վերջը ուժ տալու 3-րդ փորձից հազիվ գլուխը հելավ, իսկ արդեն հաջորդ տալուց բժիշկն ա օգնել փորս սեղմելով որ դուրս գա երեխեն։ Ու էդ պահը կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկն էր😍💜 Էնքան ուրախ ու շնորհակալ եմ Աստծուց, որ կարողացա իմ ուժերով ունենալ, որ դիմացա, որ բժիշկները լավն էին)) կռեսլոյի վրա էդ նեղ մաջալին նենց կատակներ էին անում ու խոսացնում, որ էդ պահին իրոք շատ էին օգնում հոգեպես))
Ոնց որ շատ երկար ստացվեց, 😊 հիմա, որ հիշում եմ էս ամենը խնդալս գալիս ա, բայց դե էդ պահին ահավոր էր ու հեչ խնդալու չէր)))
P.S. դոլման էլ տենց էլ չկերա 😭😭😭😂😂😂😂😂
Sia Petoyan·Мама сына-младенца
@gohar94 ba
·Ответить