Աղջիկներ,ովքեր որ կեսարյանով են վիրահատվել,երբ ա ձեր փորիկները իջել😔 իմ փորիկս մնացել ա 😐 շորերս հագովս չեն լինում😥🤦
Բարձ Ձեզ աղջիկներ ։ Կներեք հարցիս համար ,մոտ երկու օր ա փորլուծություն ա մոտս ու սրտխառնոց ,էսօր առավոտն էլ հետ եմ տվել ,որ ես ամբողջ հղիության ժամանակ չեմ իմացել հետ տալն ինչ ա ,ինչից կարա լինի 🤮🙁
Մամա լինելը աշխարհում ամենաբարդ ու ամենապատասխանատու մասնագիտությունն ա... Իրա բոլոր սիրուն, ռոմանտիկ,սիրառատ, պուպուշ,քնքուշ, երջանիկ,ԱՄԵՆԱերջանիկ պահերով: Դե իհարկե նաև դժվար, պատասխանատու, ինքդ քո լավ մամա լինելու կասկածով, ջղային, նյարդային պահերով: Որոշեցի փոստ անեմ` միտքս արտահայտեմ ու գիտեմ (հուսով եմ),որ մենակ ես չեմ: Ջղային, երբ ձագուկդ ամբողջ գիշեր ուզում ա քո գրկում քնի ու հենց դնում ես տեղն արդնանում ա,(իրականում եկեք ուղղակի մի հատ գիտակցենք թե էդ պուճուր հրաշքը ինչքանա սիրում ու ինչքան ունի քո կարիքը): Նյարդային երբ ժամերով երգում ,օրորում ես ու համել քայլելով կերակրում ( իմ դեպքում տենցա) բայց ճուտդ ուզումա տենց անընդհատ կուրծքդ քաշի ու չքնի 😅: Նյարդային երբ ամբողջ գործերդ թողել ես, որ քնի ու անես ու ինքը քնումա 10 րոպե 😭: Նեղված երբ ճաշիկը անհավես ա ուտում դե կամ էլ ուղղակի չի ուտում ու ահավոր տխրում ես խնդիրը քո մեջ փնտրում: Անտրամ երբ կողքից միքիչ էլ այլ, կենցաղային խնդիրներ ա լինում ու քո ուզած ձև չի որոշ բաներ, նենց ոնց պատկերացրել ու երազել ենք: Ասածս ինչ ա մամաներ ջան( կներեք շատ երկարեցի) եկեք ուղղակի սիրենք ու գնահատենք մեր պուճուրներին, չնայած ամեն ինչին վայելենք իրանց ամեն պահը, չջաղյնանանք ու մեր երեխեքի վրա մեր ջղայնությունը չթափենք, չվիրավորենք ու չկոպտենք: Էն որ պետքա արդեն ջղայնանանք ուղղակի ինքներս մեզ տիրապետենք:Դե իհարկե դա էլ ա ժամանակ պահանջում, որ կնքնակրթվենք ու մեր ասածի կամ արածի համար երկու րոպե հետո չփոշմանենք: Երեխեքն էն ամենամաքուր պարզ սիրով են սիրում մեզ ՄԱՄԱՆԵՐԻՍ ♥ 😘: Եկեք զինվենք համբերությամբ 👊🏼✊🏼
էն պահը, որ ձագուկդ իրա սիրուն մեծ աչուկները չռում ա վրեդ, ծիծիկդ թաթիկներով բռնում ու եղունգները չքում ա մեջը, ու նենց ա նայում, ոնց որ աշխարհի տիրակալը լինես։ Ու ինչքան էլ ցավա,չես ղմշի թաթիկները տանես մի կոմ ու փչացնես էդ անկրկնելի պահը 💗
Էնքան հաճելի ա, որ էստեղ հավաքվել ենք բարի պուպուշ մամաներով: Բացի էն, որ բոլորիս էստեղ միավորել ա աշխարհի ամենամեծ հրաշքը` ձագուկները, համոզված եմ, որ բոլորն էլ էստեղ կյանքում շատ բաների հասած, ձեռքբերումներով մարդիկ են, ու հատկապես դզում ա էն, որ ոչ մեկ չի փորձում "պռոֆեսրություն" անել,"ումնիչած" ու ինքնահաստատավել ուրիշի նեռվերի հաշվին: Բոլորն իրար օգնում են խորհուրդներով, ով ինչով կարող ա, կիսվում են ուրախ ու դժվար պահերով: Ֆանտաստիկ ա, միշտ սենցպոզիտիվ 😍 հենց էս ա երևի մամայության գերհզոր ուժը: Извините что не на русском)Մինչև էսքանը գրեի հեռախոսովս ռուսերեն, կծննդաբերեի. գերադասում եմ իսկականից ծննդաբերել)))👣 Բոլորին արևոտ բարի օր, մի քիչ էլ քուն)))
Gog94·Мама сына-младенца
@araqs91 ես էլ եմ տենց մտածում դրա համար չեմ հանում
·Ответить