Мамлайф
Мамлайф
Приложение для мам
Tigranuhi
Tigranuhi
Мама сына-младенца, беременна (35 нед.)

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ. “Սիրո՞ւմ ես ինձ”: Ե՛ս քեզ հարցնեմ` Պտասխանիդ չսպասելով, Այլ օգնելով, որ ստանաս…

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.

“Սիրո՞ւմ ես ինձ”:

Ե՛ս քեզ հարցնեմ`

Պտասխանիդ չսպասելով,

Այլ օգնելով, որ ստանաս

Նախկին տեսքըդ աստվածուհու,

Նախկին տեսքըդ ա՛յն աշխարհի,

Որ դեռ չուներ գծված քարտեզ:

Եվ իմ հարցին ի պատասխան

Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.

“Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:

Իսկ դու օգնում ես հագնըվել:

Դու ուրի՛շ ես:

Սիրո՜ւմ եմ քեզ”...

Պարույր Սևակ

3

Комментарии

tika11

Tigranuhi

Мама сына-младенца, беременна (35 нед.)

@lianna9611 hrashq banastexc

lianna9611

Lian♾

Мама дочки-младенца

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով

Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով

Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով

Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով

Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով

Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով

Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…

lianna9611

Lian♾

Мама дочки-младенца

P.Sevaaak😍voncem siruum😇

Աղջիկներ, բարի երեկո) ինձ ով կհանգստացնի ասելով որ ոտերս սենց մեծ չեն մնալու?... ես արդեն խորը դեպրեսիայից մի քայլ եմ…

Աղջիկներ, բարի երեկո) ինձ ով կհանգստացնի ասելով որ ոտերս սենց մեծ չեն մնալու?... ես արդեն խորը դեպրեսիայից մի քայլ եմ հեռու.. բոլոր կոշիկներս նոր մի մատ չկպած 38 39 են ու ես հիմա երևի 41 եմ... ասեք որ բուրատինոյի քթի պես կփոքրանան,եթե խելոք մնամ...

Как выбрать идеальную кровать для подростка 18-20 лет: советы экспертов

Նայում եմ ես հրաշքին ու մտածում ոնց եմ առանց իրա ապրել այսքան ժամանակ 😭 Նամանավանդ հիմա էս դժվար պահին🥺 Որ նայում ես իրան իրա ժպիտինն 😊իրա փայլուն աչուկներին ու մի պահ կտրվում իրականությունից 🥰 չգիտեմ ինչ վիճակում կլինեյի առանց իրա։ Որ տեսնում ես ամեն ինչը, որ չգիտես ինչ կլինի հաջորդ պահին որ կարդում ես ամեն վարկյան մտածելով, փափագելով, որ վերջ էսա մի հատ լավ լուր կլսես (վերջացավ ժողովուրդ վերջ էլ կռիվ չկաա 🥰զոհեր չունենք մեր տղեքը ջախջախեցին թշնամուն ու դուրս շպրտեցին🇦🇲 Հայերը հաղթեցին) Բայց սիրտդ կտոր կտորա լինում որ լսում ես բոթը 😭😭🥺որ 18-20տարեկան երեխեքը կռիվ են տալիս իրանց արյունով պահում են մեր հողերը 😭😭որ տեսնում ես քանի քանի ծնողի աչքա թաց մնում սպասելով իրանց զավակին: Էսքան տղեքը արյուն թափեցին որ մենք ու մեր զավակները ապրենք խաղաղ երկնքի տակ ❤ Ու պիտի ապրենք վառ պահելով մեր հերոսների հիշատակը 🥺