#21րդ_դարի_կկ_միֆ
Այսօր մարդիկ ունեն հնարավորություն ստանալ բազում տարատեսակ ինֆորմացիա համացանցից: կան տարատեսակ կայքեր օգտակար և ոչ այնքան օգտակար հղումներով: Նայև ինտերնետի շնորհիվ այս հիանալի կկ աջակից խումբն է ստեղծվել: Նոր հնարավորությունների շնորհիվ շատ մայրեր հաղթահարել են կկ-ի հետ կապված խնդիրները ու հաջող փորձ են ձեռք բերել, ապահովելով իրենց երեխաներին նորմալ սնուցում:
Բայց ավաղ համացանցում կան նաև թյուր կամ հնացած տեղեկություններով լի հոդվածներ, որենք իրենց հերթին նոր կարծրատիպեր են առաջացնում: Այսօր ուզում եմ դրանցից մեկին անդրադառնալ:
Գրեթե ամեն օր քոմենթներում կամ անձնական նամակներում մամաները գրում են, որ 2-3 ժամվա ընթացքում առաջարկում են երեխաներին միայն մի կուրծքը, որպեսզի երեխան ուտի և առաջնային կաթը և հետին: Ու դա ցավոք սրտի բավականին հաճախ խնդիրներ է առաջացնում քաշի աճի ու կանաչ կեղտի հետ կապված` երեխան քիչ կամ ոչ բավարար քաշ է սկսում հավաքել: Մինչև պատճառին անդրադառնալը մի քիչ նկարագրեմ ինչ է իրենից ներկայացնում այդպես կոչված "առաջնային", "հետին" կաթի գաղափարը: Բոլոր մայրերը կերակրելուց նկատում են, որ կերակրման սկզբում կաթը մի տեսակ թափանցիկ է: Դրա բացատրությունը այն է, որ, երբ կաթը կուտակվում է կրծքի մեջ, հեղուկ լակտոզայով (կաթին քաղցր համ հաղորդող "շաքարը") հարուստ կաթի մասը կուտսկվում ա կրծքի դիմացի հատվածում, մինչ դեռ յուղային մասը կպնում ա ծորանների պատերին: Կաթը կրծքում անհամասեռ ա դառնում:
Հիմա անդրադառնանք խնդրի լուծմանը: Ինչպես արդեն նշեցի` կաթը անհամասեռ ա դառնում կրծքում երկար մնալուց: Ու որքան երկար ա մնում, այդքան ավելի շատ ա "առաջնային" կաթ հավաքվում:Դրա համար, որպեսզի նման բան տեղի չունենա, մասնագետները, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, խորհուրդ են տալիս կերակրել երեխաներին, հատկապես մինչև 3 ամսական, հաճախակի` 1-2 ժամը մեկ ու կրծքերը փոխելով այնքան հաճախ, որքան հարկավոր ա` այսինքն եթե կլման ձայնը այլև չի լսվում կամ ամեն 4-6-10 ծծողական շարժումից հետո ա լսվում, բայց երեխան դեռ ակնհայտ սոված ա, լարված ծծում ա, որպեսզի միջից կաթ հանի, իմաստ ունի կուրծքը փոխել: Դրա շնորհիվ մի քանի նպատակի կհասնեք. 1) Երեխան ավելի կարճ ժամանակում կստանա ավելի շատ կաթ 2) կուրծքը լավ ու բավարար ստիմուլյացիաի շնորհիվ կարտադրի այնքան կաթ, որքան հարկավոր ա ձեր երեխային տվյալ ժամանակահատվածում 3) կաթը կլինի ավելի համասեռ ու երեխան կստանա ավելի լավ սնուցում, փորիկը ավելի քիչ կցավա, ավելի քիչ հավանական կլինի, որ կեղտը փրփրոտ ու կանաչ կլինի:
Որպես վերջաբան ուզում եմ ավելացնել հետևյանը` անպայման հարկավոր ա հետևել, որ երեխան ճիշտ բռնի կուրծքը, մոր պտուկները չլինեն վնասված, կերակրելուց կուրծքը չցավա, մոր դիրքը լինի հարմար ու թուլացած: Եթե ինքնուրույն չի հաջողվում այդ ամենը ապահովել, շատ լավ կլինի, եթե ժամանակին դիմեք կկ մասնագետի: Քանի որ միայն վերոնշյալ գործողությունները ևս չեն կարող երաշխավորել նորմալ ու բավարար կաթնարտադրություն, եթեառկա են այլ կկ խնդիրներ: