Мамлайф
Мамлайф
Приложение для мам
Mariam

Գիշերներս երկարել են մամ , բայց քո ոտքին գլուխս դնելով չեմ երկարացնում գիշերս , այլ քեզ պես ես էլ իմ…

Գիշերներս երկարել են մամ , բայց քո ոտքին գլուխս դնելով չեմ երկարացնում գիշերս , այլ քեզ պես ես էլ իմ փոքրիկին եմ խնամում ....

Հասկանում եմ քեզ մամ, թե ինչ ես զգում ու զգացել ամեն անգամ երբ ինձ տեղ է ցավել , հասկանում եմ ինչ դժվար օրեր ես ունեցել հենց իմ պատճառով , քանի անքուն գիշեր ու անհանգիստ օրեր ես ունեցել ինձ համար, մամ ....

Սկսել եմ հասկանալ , թե ինչի հանգիստ չէիր նստում , ինչի քո մասին չէիր մտածում , անգամ հիվանդ ժամանակ դու քեզ հիվանդ չէիր համարում , հասկացել եմ , որ դու ժամանակ չունեիր քեզ խնամելու համար ...., մենք քո ժամանակը մեզանով էինք արել ։

Տարիները անցան.... օրերը գնացին ու մենք մեծացանք .... մենք մեծացանք բոլորի համար, բայց ոչ երբեք Քո , դու նորից մեզ խնամելու մասին ես մտածում , դու նորից մեր հաց ուտել ու տաք հագնվելու մասին ես մտածում ու քեզ խնամելու ժամանակ նորից չունես ....

Ախ , իմ մամ ... իմ նուրբ ու միշտ ուժեղ մամ ջա՜ն ....այս ամենը հասկացա միայն այն ժամանակ, երբ ես ինքս էլ մայր դարձա, երբ իմ մասին մտածելու ժամանակ չունեցա, երբ կարևորեցի մի միայն երեխայիս խնամքը, գիշերներս կորցրեցի երեխայիս հանգիստ քունը ապահովելու համար ... ես մայր դարձա , բայց քեզ համար միշտ նույն փոքր աղջիկն եմ , քո անպաշտպան ու օգնությանդ կարիքը ունեցողը, ես չմեծացա քո համար , դու նորից ամեն օր ու ժամ մտածում ես իմ մասին ` հաց կերել եմ, թե չէ, տաք եմ հագնվել , քնել եմ ... մամ ես քեզ սիրում եմ շատ ....

Մամ, ուզում եմ գլուխս դնեմ ծնկիդ ու կտրվեմ ամեն ինչից , որ գամ մոտդ ու վերջ ` աշխարհն արդեն իմն է.... ես ուզում եմ ձեռքերդ նորից համբուրեմ , քեզ գրկեմ ու քնեմ .... ճիշտ է , մեծացել եմ , բայց մամ, ես քո փոքրն եմ չէ ? Գրկիր ինձ , համբուրիր ճակատս, խաղա մազերիս հետ, այնքան `մինչև գտնեմ խաղաղ քունս , իսկ դու .... ես գիտեմ , որ դու չես քնի, ու կանես ամեն բան, որ իմ քունը հանգիստ լինի , կանես ամեն ինչ, որ խաղաղվեմ հենց քո համբույրից , հենց քո գրկում , հենց քո սրտի տակ մամ, իմ մամ ջան ....

Կարոտել եմ մամայիս

🥺😭

8

Комментарии

is_inn

Инна 👑

Huzvecii shaat Mar☹️😭inch lawner u inchqan jishtt🙏🏻❤️tox mer mamaner misht aroxj linnen u misht misht meer koxqin❤️🙏🏻

Отметок «Нравится»: 1
mariam.stepanyan1999

Mariam

hastat Inss mer ujn en Mamaner@ 🥲❤️Astvac pahapan lini 🙏🏻❤️

Отметок «Нравится»: 0
is_inn

Инна 👑

haa Mars🙏🏻🙏🏻❤️❤️❤️

Отметок «Нравится»: 0
2002tatyana

Татьяна

Vay chem karoxanum michev verj kardamm sirts lcvuma eselem mamaics heru 😞kkardam ampayman❤️ voch hima

Отметок «Нравится»: 1
tigranyan.sona.92

сона

Vaaaax😭😭😭 lacumem😭❤️ inchqanem karote mamais 😩 tenas kga et or@ erb bolors kaprenq irar koxq u senc karotov chenq mna mer cnoxneri handep ((

Отметок «Нравится»: 0
mariam.stepanyan1999

Mariam

😔huysov spasemq,mi guce mi or ga et Lav or@ Sons 😔🙏🏻

Отметок «Нравится»: 0
2002tatyana

Татьяна

😍😍😍❤️❤️❤️❤️😢

Отметок «Нравится»: 1
emmanazaretyan2018

Էմմա

Мама дочки-младенца

Mayush laveli esinch arecir🥺🥺🥺😢😢shat lavner tox misht mer mamanery aroxj linen vor mrr koxqin mayrakan siruc tang ser chka

Отметок «Нравится»: 1
mariam.stepanyan1999

Mariam

🥲❤️🙏🏻Ems

Отметок «Нравится»: 0