Мамлайф
Мамлайф
Приложение для мам
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️
Мама двоих (младенец)

#Մարիիսծննդյանօրը 16.11.2020 Կյանքիս 2-րդ ամենակարևոր,ամենաերջանիկ օրը՝ Մարիիս ծնունդը… …Ամուսինս…

1 из 3

#Մարիիսծննդյանօրը 16.11.2020

Կյանքիս 2-րդ ամենակարևոր,ամենաերջանիկ օրը՝ Մարիիս ծնունդը…

…Ամուսինս անընդհատ ասում էր՝«Ա՛շ,արի գնա հիվանդանոց էլի .ինչի ՞ ես հլը տունը,իրերդ էլ հավաքել ես,Ընչի ՞ ես մնացել😂😂😂»։

30-31շաբաթական էր հղիությունս,որ ամուսնուս ասում էի ՝«Ուր որ է կունենամ, Գո՛ք,էսօր աչքիս գնում ենք»,ու էդպես մինչև 40շաբաթական՝ օրական 2 անգամ,շաբաթական 14 անգամ դա էի ասում…ինչպես հասկացաք, գժվեցրել էի,բայց էդպես էլ չէր գալիս էդ X օրը🤪😜😜Ինչևէ,անցնեմ բուն թեմային,ինչի ՞ համար էինք հավաքվել,հա ՜,Մարիիս ծննդյան օրվանից խոսելու 🙃😊…15.11.20-ի առավոտյան 08:00-ն էր,որ Աննաս արթնացավ քնից,պիտի կերակրեի.կաշան սարքեցի ,կերակրեցի ու անցա տան գործերին,ու զգացի մի փոքր մզմզոց,դե բայց չմտածեցի՝ սկսվել է.

«Միգուցե նախածննդաբերական ցավերն են,ուղղակի օրգանիզմս էդպես նախապատրաստվում է»,-մտածեցի ես:

Աննաս այդ ժամանակ չէր իջնում գրկիցս,հիմնականում՝ գիրկս էր օրն անցկացնում(այդպես Աննային գրկած՝ ցավ էի քաշում՝ այդ ժամանակ այդ մասին անգամ չմտածելով)։Գնալով ցավերս շատացան.մենք էլ այդ օրը հյուրեր ունեինք,էդպես հա ՛մ ցավ էի քաշում,հա ՛մ ՝ հյուրերովս զբաղվում՝ անգամ գլխի չընկնելով,որ արդեն այդ օրը գնալու եմ ծնարան՝ ձագիս ունենալու։Հյուրերիս ճանապարհեցի ու ամուսնուս ասացի ՝ «գնում ենք արդեն»։Աչքերը փայլեցին ուրախությունից.«վերջապե՜ս»,-հաստատ մտածեց ամուսինս։Բայց մինչև իրիկունը 23:00 սպասել ենք.Աննաս քնեց 22։00-ին . պառկեցրի ու սենյակից դուրս եկա.ընդհանուր սենյակում՝ «զալում»,իրար տեսանք ես ու տալս(եկել էր 1-ին շաբաթը ինձ օգնելու)։Արդեն ցավերս ավելի հաճախակի էին դարձել ու ավելի ցավոտ։Տալիս հորդորմամաբ զանգեցի բժշկուհուս։Նա էլ ասաց,որ էդ օրը Երևան է գնացել ու միայն առավոտը հետ կգա.ես էլ շատ էի ուզում ՝ հենց ինքը Մարիիս ծնունդը ընդուներ,որովհետև Աննայիս ծնունդն էլ էր ինքը ընդունել ու իրեն վստահում էի։Դե էլ ճար չկար,մինչև առավոտ անհնար էր սպասելը։Գնացի ամուսնուս արթնացրի(Աննայի հետ քնել էր😜😂😂),ասացի՝ տանի ինձ,արդեն ժամանակն է։Մինչ ամուսինս հագնվեց ,որ գնա մեքենան լիցքավորի վառելիքով,ես մտա զուգարան…ու ուալյա՜🤣լորձային խցանս էր ընկել🤩մտնում էինք համարյա ծննդաբերության ակտիվ փուլ😍😇ամուսնուս վերադառնալուն պես միանգամից ուղևորվեցինք հիվանդանոց։Արդեն 00։00էր,օրը փոխվեց կրկին 16-ի(դե Աննայիս էլ եմ 16 օրաթվին ունեցել)։Դե՜,ժպիտը՝ երեսիս,երգը՝ շուրթերիս,ցավը՝ ներսումս,ես մտա հիվանդանոցի ընդունարան՝«ցավեր ունեմ,եկել եմ երեխայիս ունենալու»։Բոլորը թե՝ «տղա ես ունենալու,փորիդ ձևից երևում է,ասացի չէ՜,աղջիկ եմ ունենալու,առաջնեկիս հանար էի էին նույնն ասում,բայց ծնվեց աղջիկս։Ինչևէ,չխորանանք մանրամասների ու դետալների մեջ։Ինձ միացրին կտգ,կծկումներիցս դատելով՝ մանկաբարձն ասաց,որ մի 6-7 մատ բացվածք ունեմ։Բժիշկը եկավ,որ տեսնի ՝ ոնց եմ։Տեսնելով դեմքիս վրա դաջված ժպիտը՝ նա հարցրեց զարմացած.

-Էդ աչքիս ցավ չունես հա ՞,որ էսպես ուրախ ես🤨😂։

Ասացի՝ չէ՜,ունեմ ,էն էլ ոնց,ուղղակի չեմ ուզում ցավերին ուշադրություն դարձնել,որ լավ ծննդաբերեմ։

Ինձ գովաբանեց ու նայեց կտգ-իս թղթին։

-Օ՜,ահագին էլ կծկումներ ունես հա ՞,արի գ.աթոռին բարձրացիր՝ նայեմ մի հատ։

Ու դեռ ներքնաշորս չէի հանել,մեկ էլ հոպ՝ ջրերս գնացին.ինչքա՜ն էր զարմանքս,որ բժիշկը ասաց 7սմ բացվածք ունեմ,հո չէի ուրախացել,ունեցողները կպատկերացնեն,ուրախությունից ուզում էի ուռա գոռալ🥳🥳🤩🤩։

Միանգամից ուղևորվեցինք նախածնարան,իրերս դասավորեցի ու ուժեղ ցավերս սկսվեցին,բայց ես ուշադրություն չեմ դարձնում,անընդհատ քայլում եմ ու երգում։Բժիշկը,ներս մտնելով,ավելի զարմացավ՝ ինձ երգելով տեսնելով🤣🤣🤣։Բրավո-բրավո ասելով գնում էր ու գալիս։Ես այդ ընթացքում հասցրի այստեղ պոստ անել հիվանդանոց գալուս մասին։Խոսում էի հեռախոսով,գրում էի ու գրում՝փորձելով անընդհատ ինձ շեղել ցավից։Իսկ երբ արդեն անտանելի դարձան ցավերս ինձ պառկեցրին՝ստուգելու՝ սկսվում է արդեն երեխայի ծնունդը ,թե ՞ չէ։Մի 10 րոպե պառկած մնացի ու հենց եկավ մանկաբարձը ասացի ՝«գալիս է արդեն երեաս ,էլ չեմ կարողանում պահել»։Ասաց՝«պահի-պահի-պահի-պահի,հանկարծ ուժ չտաս»։Տեղից մի կերպ բարձրացա ու պինգվինի պես սկսեցի քայլել մինչև ծնարան՝ արագ-արագ։Բարձրացա գ .աթոռին ու սկսեցի ուժ տալ,5 րոպե անց ՝ ժամը 2:30-ին ծնվեց Մարիս,ու հանգստությունը պատեց ողջ մարմինս,էնքան ուրախ էի,բոլորին շնորհակալություն էի հայտնում։

Սա էլ Մարիիս ծննդյան պատմությունը։

Ապրե ՛ս, Մա ՛յ ջան,նման չելընջի համար,միշտ կլինի սա էջումս հիմա…

Սա էլ կյանքիս 2-րդ ամենաերջանիկ օրն էր.Մարիս ծնվեց…🥰😇

9

Комментарии

mariam.stepanyan1999

Mariam

Отметок «Нравится»: 1
2002tatyana

Татьяна

Отметок «Нравится»: 1
irishok14.86

💖💕ԻրԻնԱ💕💖

Shat sirun nerkayacrecir, Ash jan, Astvats pahapan gexeckuhun😘😘

Отметок «Нравится»: 1
ashgoq

❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️

Мама двоих (младенец)

Ապրես Իռ ջան😍❤️

Отметок «Нравится»: 1
ruz96

Ruz

Ash bayc 7 bacvacqov uje uj tas kunenas xi chen hanel miangamic kreslo uj talu ? Ims tenc en arel

Отметок «Нравится»: 0
ashgoq

❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️

Мама двоих (младенец)

Ժամանակը չէր որովհետև հլը Ռուզ ջան,ես էլ չէի զգում ,որ էրեխես գալիս է առաջ,հիվանդանոց գնացինք 00։00-ին ունեցա Մաշիս 02:30 դե պատկերացրու 2ժամ 30րոպե հո ուժ չէի տալու,դե քեզ մոտ երևի ուտիշ դիրք է եղել

Отметок «Нравится»: 0
ruz96

Ruz

dirq@ chem imanum de , bayc ujexer cavers, naecin uje 7_8 asecin u hanecin uj talu , es hetevis hrocei zgum et vaxt asecin unenumes.., tesnem axjik.txa kap uni te che caveri het kapvac

Отметок «Нравится»: 0