#Աննայիսծննդյանօրը 16.06.2019 Ինձ մոտ ամենաերջանիկ օրեր են,ոչ թե օր Դե՛,սկսենք մեր առաջնեկի ծննդյան պատմությունը…
#Աննայիսծննդյանօրը 16.06.2019
Ինձ մոտ ամենաերջանիկ օրեր են,ոչ թե օր
Դե՛,սկսենք մեր առաջնեկի ծննդյան պատմությունը
2019թվականի ամռան առաջին ամիսն էր՝ հունիսը։Հունիսի 15-ն էր.բարկ արևի կիզիչ ճառագայթների ներքո , ուղևորվեցինք հիվանդանոց ՝հերթական շաբաթականի ստուգմանս։38,1 շբ էինք😀😅։Բժիշկս նայեց կտգ-ի սարքին ու տեսավ կանոնավոր կծկումներ.նայեց գինեկոլոգիական աթոռի վրա ու… ամեն ինչ պարզ էր արդեն՝պիտի մնայի։Բայց ես որոշեցի գնալ տուն ,մի փոքր էլ հանգստանալ(իրականում ինձ համոզում էի,որ չի սկսվում,չէ՛,հլը ժամանակը չէ)։Բայց արդեն 1-2մատ բացվածք ունեի,ու ջրերս էլ կամաց-կամաց գնում էին։Մորաքրոջս հետ էի խոսում հեռախոսով,նկարագրեցի վիճակս,նա էլ թե՝«ինչի ՞ ես եկել տուն,գնա հիվանդանոց,շու ՛տ արա»…Դե ինձ մնում էր համակերպվել «բախտիս» հետ,ծննդատան պայուսակս վերցրինք ու ճանապարհ ընկանք։Ես ամբողջ ճանապարհին երգում էի,ինձ լավ էի զգում,ցավ չունեի,բացարձակ ոչ մի տեսակի ցավ չունեի,մտածում էի՝ «ու՜խ,էսպես եմ ունենալու ,ցավ չեմ զգալու🙃😇»։Բայց դեռ չգիտեի ՝ինձ ինչ է սպասվում։Ժամը 00։00 էր.օրը փոխվեց 16-ի . հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք մտնելուն պես դեմս կտրեց բժշկուհի Հովհաննիսյանը՝ «էս էկա ՞ր» խոսքերով։Ես էլ թե՝ «հա,զգացի,որ ճիշտը գալն է ու եկա»🥰👌։
Ինձ մի հատ էլ կտգ միացրին, ու էլի կանոնավոր կծկումներ էին,որոնք 5րոպեն մեկ կրկնվում էին,բժիշկս նայեց ու հարցրեց ՝ արդյոք ցավ չունեմ,ասացի չէ,մի կես ժամ հետո նայեցին արդեն 3սմ բացվածք ունեի ու …նախածնարանի դռները բացվեցին իմ առջև,ինչպես դրախտի դռները Գաբրիել հրեշտակապետի առջև,իսկ մահճակալը ,կաթիլայինի ձեռքը բռնած ,ինձ դիմավորեց ու գրկաբաց ընդունեց։Ինձ մնում էր միայն սպասել ցավերիս։Իրիկունը ժամը 01։30-ն էր,որ ցավերս բռնեցին։Ցավերս,հետզհետե ուժգնանալով,ավելի հաճախակի դարձան։Փոքրիկ սենյակում՝ կաթիլայինը թևիս ամրացած՝ ես մե ՛րթ քայլում էի ու մե ՛րթ կանգնում ,բայց չեմ գոռացել և ոչ մի վայրկյան,լուռ տանում էի ցավս(իհարկե շնչառությանս մասին չմոռանալով).այդպես տևեց մինչև առավոտյան 8։00-8։30,երբ արդեն անասելի ցավերն էին պատել մարմինս,չէի զգում՝ ինչ է կատարվում հետս,միայն երազում էի երեխայիս շուտ ունենալու մասին։Վերջապես ծնարանի դռները բացվեցին,բարձրացա գ.աթոռին ու սկսեցի ուժ տալ ու հանկարծ եղավ անսպասելին՝ օդս սկսեց չհերիքել.ինձ միացրին արհեստական թթվածին ու սկսեցի նոր թափով շնչել ու վերջապես՝ ժամը 08։40 րոպեին ,ծնվեց Աննաս՝ մեր առաջնեկը…Օ՜,դուք երջանիկ ակնթարթներ ,վայրկյաններ ու րոպեներ,լուր տարեք ամուսնուս՝մեր աղջիկը ծնվել է🙏🏻🙏🏻❤️ Ծնվելու հաջորդ վայրկյանին Աննայիս անմիջապես դրեցին իմ փորիկին ,ու ես մինչև հիմա «հիշում» եմ այդ ջերմությունը,զգում եմ որովայնիս յուրաքանչյուր սմ-ի վրա։
Աննայիս ես,ինչպես հասկացաք,ունեցա հիվանդանոց ուրախ-զվարթ մտնելով ու երգելով🤟😂❤️❤️
Դա իմ 1-ին ամենաերջանիկ օրն էր…Աննաս ծնվեց…🙃
Mariam ·
Շատ սիրուն էիր ներկայացրել ամեն մի պահը 🥰❤️🙏🏻
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️··
Мама двоих (младенец)
😇😇🥰🥰ապրես գնահատելու համար,շնորհակալ եմ Մայ ջան
Татьяна·
Vay Ashss inch laves grell shat hachelie kardal@❤️❤️
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️··
Мама двоих (младенец)
Ապրես🙃
Татьяна·
De Mashokinnel patmir dael tesnenq 😍
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️··
Мама двоих (младенец)
Կգրեմ էսօր