Թող մնա իմ էջում🥰 Ապրիլի 23-ի լույս 24 էր։ Արթնացա ժամը 05:00 էր,թույլ ցավեր ունեյ , մի քիչ շուռ ու…
Թող մնա իմ էջում🥰
Ապրիլի 23-ի լույս 24 էր։ Արթնացա ժամը 05:00 էր,թույլ ցավեր ունեյ , մի քիչ շուռ ու մուռ էկա մինչև լույսը բացվեց։Ամուսնուս ճանապարհեցի գործի ու ասեցի հնարավորա էսօր աղջիկդ ծնվի, ուշադիր կլինես հեռախոսիդ, որ զանգեմ շուտ կգաս։Ասեց երբ զանգես մի քանի րոպե հետո տանը կլինեմ ,համբուրեց ու գնաց։🥰Տանից դուրս գալուց հետո 15 , 20 րոպեն մեկ զանգում էր իմանա ոնց ենք 🤪 🙃…
Գնացի 🚽 արյուն ունեյ մի թեթև,միանգամից զանգեցի քրոջս ասեցի, որ արյուն ունեմ ու ցավ,բռնում թողումա։իդեպ քուրս շատ պանիկյոռա 😆կեսից փոշմանեցի,որ ասել եմ 😂քուրս թե բա շուտ զանգի ծննդ. ու գնա։ Ես էլ վախեցած զանգեցի ներկայացրեցի ինչա կատարվում,ասեցին դեռ ժամանակը չի ու ինձ ցավի տևողության ժամանակաչափը ասեցին,թե քանի րոպեն մեկ ցավ զգալու դեպքում կարամ գնամ ծննդ.։ էդ ընթացքում հեռ. քրոջս հետ էի խոսում Մոտավոր 3 ժամ անցավ, ցավերս գնալով շատանում էր ։😃 Էլի զանգեցի ծննդ. Էլի նույնը դեռ ժամ.չէ😕ասի օկ…Զանգեցի մամայի հետ խոսացի ու նենց,որ չհասկանա ոչ մի բան,չէի ուզում իմանար հեռվից հեռու տանջվեր հետս։ Մամայի մտքից նույնիսկ չանցավ,որ ես վատ եմ ու ցավ եմ քաշում ։😂խոսացի վերջացրեցի,սիրտս ժարիտ արած բիբար բադրջան ուզեց,🤣էդ ցավերը վրես հելա սարքեցի հետնել կարտոշկա ժարիտ, 😂համել մարդս հեսա գործից տուն էր գալու ,հո սոված չէի թողելու։😆Քրոջս հետ խնդացինք,խոսացինք,հաց սարքեցինք,ցավ քաշեցինք😀 Արդեն ժամը 18:00 էր ամուսինս եկավ տուն,նստանք հաց կերանք,բայց էդ ընթացքում ես տանջվում էի ցավերից ,միատ ուտում միատ մեռնում ու հետ գալիս 😩…կերա հացս պրծա ու ցավերս անտանելի կերպով շատացավ,մի քիչ էլ տանջվեցի տանջվեցի ու դարձավ արդեն հաճախակի։😭Ժամը 19։30 էր զանգեցի մորքուրիս ասի էլ չեմ դիմանում զանգի ասա որ անտանելի է ցավը …մորքուրս զանգեց թե բա ասեցին էկեք ։Ու էդ պահին չգիտեմ ինչ էի զգում ուրախ էի,որ տեսնելու եմ ձագիս, նեղված էի որ ապրիլի 24 էր ու որ ես ամբողջ հղիության ընթացքում ասել էի մենակ էդ օրը չծնվի ու հենց էդ օրը ցավերս բռնեց ։🙁 Չգիտեմ լարվածությունից էր թե վախից ամբողջ մարմինս դողում էր մրսում էի մի այլ կարգի ։🥶 Գնացինք հիվանդանոց ու ուշադրություն հիմա ամենա կարևոր բումը 💥😂հիվանդանոցը ենքան մեծ էր մուտքի տեղը չեինք գտնում 🤣🙊🙉մի կես ժամ ծննդատուն ենք ման եկել, ու վերջապես գտանք 🤪 ժամը 21։00 էր Մտանք հիվանդանոց Ամուսնուս համբուրեցի ու ես ու մորքուրս գնացինք։ Պետքա սարքավորումները միացնեն որ երեխու սրտի զարկերը լսեն ու մի մորուքով տղամարդ եկավ քոմերում կթողեմ էդ մարդու նկարը 🤣 մորքուրս ուզում էր հոգուս հետ խաղար, ասեց ինքնա ծնունդը ընդունելու ասի ոնց թե ինքնա 😮չէ ես ամաչում եմ ,😂 ասեց հանգստացի ինքը չի 🤣 մի խոսքով եկան քովիդի թեստ,ճնշում ,բացվացք բան նայեցին ժամը 22:00 էր տարան ծնարան . Սիրտս քցում էր ու ահավոր դողում էի🙂։ Հասա ծնարան տեղավորվեցի զանգեցի ամուսնուս մի երկու բառ խոսում էի ցավի ժամանակ գազն էի շնչում արտաշնչում հետո էլ աչքիս ոչ հեռ. Էր երևում ոչ էլ ուզում էի խոսայ,մենակ մտածում էի ձագիս մասին ու անհնդատ կրկնում էի որ ինչ ցավ ուզումա լինի ես կդիմանամ մինչև օրը փոխվի ապրիլի 25-ը ։Ես ինձ շատ հանգիստ էի պահում գիտակցում էի որ աղջկաս կյանքը ինձնից է կախված,ենթարկվում էի ցանկացած հրահանգի։ Բժշկական անձնակազմն էլ իրենց հերթին ուժ էին տալիս, իրենց հոգատարությունից ու լավ խոսքերից ես ինձ ավելի ուժեղ էի զգում ։🙏🏻 Մորաքրոջս անհնդատ ժամն էի հարցնում ,մոտավորապես ժամը 23:45 էր ցավն անտանելի էր բժշկիս ասեցի ուզում եմ օրը փոխվի նոր բալիկս ծնվի արդյո՞ք կձգի էդքան ,ասեց հանգիստ եղիր օրը կփոխվի ու տենց էլ էղավ աղջիկս լսեց մամայի խոսքը ու դիմացավ ։☺️ՈՒղիղ 00:22 րոպե լսեցի աղջկաս ճիչը , որին էդքան սպասել էինք🙏🏻🥲 Ու երբ դրեցին կրծքիս հասկացա,որ ես աշխարհի երջանիկ մայրիկը դարձա🥰 Շնորհակալ եմ Աստծուն,որ ամեն ինչ բարեհաջող անցավ … պատրաստ եմ նորից անցնել էս ամենի միջով Աստված ինչքան կկամենա ։🙏🏻Եթե ցանկանում եք դուք էլ կիսվեք ձեր շատ սպասված օրվա պատմությունով,սիրով կկարդամ։🥰😇
💖💕ԻրԻնԱ💕💖·
Vax, siruns inch huzich er Astvats pahapan lini dzer gexecik yntaniqin🤗🤗🤗🌷🌷🌷❤❤❤💋💋💋
Mariam ··
Մերսի շատ Իռս😚բոլորիս ընտանիքին պահապան լինի Աստված 🙏🏻🥰
Սեդուլ·
Շատ հավես պատմություն էր 😍
Mariam ··
Մերսի Սեդուլս 😊😚❤️
Haya❤·
Ինչ հավես պատմություն էր:Աստված պահապան❤
Mariam ·
@haya1, @susik.barsegyan1996, մերսի շատ աղջիկներս❤️😇
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️·
Мама двоих (младенец)
Նոր չելընջ ես հայտարարել Մայս🥰😇😇շատ հուզիչ պատմություն էր,նամանավանդ վերջերը🤩🥲ապրես,որ կիսվեցիր
Mariam ··
Դե որ ասում ես թող էդպես լինի 😇 դու էլ ապրես 🥰😚❤️
❤️ 𝒜𝓈𝒽𝒢𝑜𝓆 ❤️··
Мама двоих (младенец)
դա նաչալьնիցա😀😂