Мамлайф
Мамлайф
Приложение для мам
Iveta Kosyan-Suvorova
Iveta Kosyan-Suvorova
Мама двоих (5 лет, 8 лет)

Как понять глубину Божьего замысла в Псалме 139:13-14?

1 из 3

ՊՏՂԱՊԱՐԿ ԵՒ ՊՏՂԱՋՐԵՐ

Ամնիոտիկ հեղուկը զարմանալի միջավայր է, որում երեխան ապրում է հղիության բոլոր ինն ամիսներին, և որն նպաստում է նրա փափուկ և հարմարավետ լույս աշխարհ գալուն։

Ընկերքի հետ միասին երեխայի շուրջը ձևավորվում է պտղապարկը, որը լցված է ամնիոտիկ հեղուկով: Հղիության սկզբում հենց պտղի պտղապարկի բջիջներն են արտադրում ամնիոտիկ հեղուկ: Հետագա փուլերում ամնիոտիկ հեղուկը լրացուցիչ արտադրվում է երեխայի երիկամների կողմից: Երեխան նախ կուլ է տալիս ջուրը, իսկ հետո մեզի հետ միասին թողնում պտղապարկի մեջ: Մոտավորապես յուրաքանչյուր երեք ժամվա ընթացքում պտղապարկի հեղուկը ամբողջովին թարմանում է: Այսինքն, «թափոնների» ջուրը դուրս է գալիս, և նրանց տեղը գրավում է նորը `ամբողջովին նորացված: Եվ այս ցիկլը շարունակվում է հղիության ողջ ընթացքում։

Թվում է, թե մարդը երկրային արարած է, և նա չի կարող շնչել ջրի տակ: Ապա, ինչու՞ է երեխան հղիության ընթացքում ջրի մեջ զարգանում:

Երեխայի զարգանալու համար ներդաշնակ միջավայր է պետք իսկ ջուրը շատ հարմար է այդ միջավայրը ապահովելու համար:

Գիտե՞ք, ամնիոտիկ հեղուկը միշտ նույն ջերմաստիճանն ունի, ինչը նշանակում է, որ երեխան չի գերտաքանա և չի մրսի, նույնիսկ եթե մայրը տառապում է ջերմությունից կամ, ընդհակառակը, սառչում է ցրտից: Արգանդի պատերի և որովայնի դիմացի պատի մկանների հետ միասին ջուրը հուսալիորեն պաշտպանում է երեխային հարվածներից, ցնցումներից կամ սեղմումից, որոնք պատահիում են մեր առօրյա կյանքում:

Բայց ինչպես երեխան չի խեղդվիւմ ջրի մեջ: Իհարկե մոր արգանդում գտնվող երեխան շնչում է, բայց դեռ թոքերով չէ. նրան թթվածինը մատակարարվում է ընկերքի միջոցով: Եվ միայն ծնվելուց և առաջին ճիչից հետո, թոքերը բացվում են, և երեխան կատարում է իր առաջին շունչը:

Այսպիսով, հղի կնոջ մարմնում ամեն ինչ մտածված է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ‬ ‭139:13-14‬ ‭‬

“Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները (Տեր) և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը…

————-

Բոլոր ապագա մայրերը լսել են այն մասին, որ ծննդաբերության ինչ-որ պահի կամ ծննդաբերությունից առաջ ամնիոտիկ հեղուկի արտահոսք է տեղի ունենում: Եվ, բնականաբար, հղի կանանց հարցերը նույնն են. Ինչպե՞ս և ե՞րբ է դա տեղի ունենում:

Իսկ թե ի՞ նչ անել ջրերի արտահոսքից հետո կպատմեմ երկրորդ մասում հաջորդ գրառումով։

Դուք էլ գրեք, թե ի՞նչ նոր բան իմանացաք առաջին մասում:

2

Комментарии

mariam.stepanyan1999

Mariam

Հետաքրքիր էր👍🏻

Отметок «Нравится»: 0
irishok14.86

💖💕ԻրԻնԱ💕💖

Շնորհակալություն, շատ հետաքրքիր նյութ էր😘

Отметок «Нравится»: 0