Мамлайф
Мамлайф
Приложение для мам
Mariam

Մայրը Աստծուց հետո հաջորդ կատարելությունն է այս կյանքում: Մայրը կարող է 1 օրում գումար աշխատել, ճաշ եփել, լվացք անել,…

Մայրը Աստծուց հետո հաջորդ կատարելությունն է այս կյանքում:

Մայրը կարող է 1 օրում գումար աշխատել, ճաշ եփել, լվացք անել, հարդուկել, առևտուր անել, ամանները լվանալ, տուն ու բակը փայլացնել, երեխաներին ամեն մեկին իր զբաղմունքին հասցնել, կերակրել, մաքուր պահել, չիմանալ թե օրը քանիսին է բացվում և քանիսին վերջանում: Կնոջ/մոր համար չկա օրվա 24 ժամ, կա մի երկար օր կամ կյանք ու գիտե՞ք որն է ամենազարմանալին, նա երբեք չի դադարում ժպտալ իր սիրած մարդկանց և երբեք հոգնած չի իր ամուսնու ու երեխաների համար: Կինը կարող է ամբողջ գիշերվա ընթացքում արթուն մնալ իր երեխայի կողքին ու արևի առաջին շողի հետ էլ ժպտալով բարի լույս ասել ամբողջ գիշեր իրան վազացնող հրաշքին, շաղախել համբույրներով ու սիրով: Հետո էլ մեզ ասում են թե մենք թույլ սեռ ենք: Եկեք 1 օր փոխվենք տեղերով 😉: Թեպետ երևի պետք չի, երկրագնդում քաոս կլինի, հետո մենք պետք է կրկնակի կատարենք մեզ համար սովորական առօրեան նորից ամեն ինչ իր տեղը գցելու համար 🤗: Մենք ուժեղ ենք կանայք, մենք ենք երկրագնդի սյունն ու հենարանը: Հպարտ եղեք, որ կին եք, որ ուժեղ եք, որ չեք հոգնում, որ ժպտում եք...

2

Комментарии

mariam.stepanyan1999

Mariam

🥰😚😚❤️❤️

Отметок «Нравится»: 0