Лилит Азизян
lilitazizyan7
Лилит Азизян·Мама двоих (8 лет, 8 лет)
post image

Մոտեցումներ կրթության մասով

1․ "Մեկ մասնագիտություն" հասկացությունը կարծես թե մնում է անցյալում։ Ներկայում մեկ մասնագիտություն ունենալը ոչ մի մրցակցային առավելություն չի տալիս մարդկանց։

2․ Եթե ժամանակին մարդն իր կյանքի ընթացքում մեկ մասնագիտությամբ էր աշխատում ու կարողանում էր իրեն պահել, ապա հիմա անհնար է, նման կերպ միայն ցածր որակավորում պահանջող աշխատանքներն են այդպես լինելու։ Ներկա պահին մարդիկ ձգտում են որակավորման բարձրացման, նոր ունակությունների ձեռք բերման, նոր հետաքրքրություններին ու անձնական աճին՝ էլ ավելի հմտանալով իրենց գործում։

3․ 15 տարեկանից ավելի լավ է որևէ ընկերությունում աշխատել, կամ զբաղվել ձեռներեցությամբ։ Փոքր տարիքից նման փորձն իսկապես ուժեղ մրցակցային առավելություն է։

4․ Դիպլոմը քանի գնում, այնքան քիչ դեր է խաղում մեր կյանքում։ Արդեն բավականին շատ թոփ ընկերություններ հրաժարվում են դիպլոմի առկայությունից։ Ինձ համար օրինակ կարևոր է աշխատակցի լավ մարդ լինելը, մնացածը կսովորեցնեմ։

5․ Հուսամ, որ ապագայում բուհերն իրոք մարդկանց կպատրաստեն կյանքին, այլ ոչ թե հին թեմաները կուսուցանեն այս տեխնոլոգիական դարում։

6․ Կրթական համալիրները ուսանողներին գնահատելու են ըստ 4 կատեգորիայի՝ - Մտածելու և որոշում կայացնելու ունակությունը

- Մեծ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը

- Մարդկանց հետ շփվելու, կոմունիկացվելու կարողությունը

- Ճկունությունը, այսինքն իրավիճակներին հարմարվելը

7․ Սովորելն իր տեղը զիջելու է սովորել կարողանալուն, բոլորն էլ սովորել են, բայց քչերն են սովորել ճիշտ սովորելուն ու աճելուն։

8․ Ավելի կարևոր է, թե ինչ մարդկանց հետ ես դու շփվում, քան այն, թե ինչ երկրում ես ապրում, ինչ ընկերությունում ու ինչքան ես աշխատում։

9․ Հնարավորությունից օգտվելն ինչքան գնա, այնքան կարևորվելու է, որովհետև աշխարհում ստաբիլությունը քանի գնում քչանում է, իսկ փոփոխությունները՝ արագանում։

10․ Անհատի մասով ապագայի ամենաարդյունավետ ներդրումները լինելու են կրթության, առողջության, սեփական բրենդի ու ուժեղ նեթվորք ստեղծելու վրա։

#Կրթություն

#ԼիլիթԱզիզյան

27.06.2021
3

Комментариев ещё никто не написал.