
Գիշերվա ժամը 2-է, լսում եմ փոքրիկս ոտքերի թփթփոցը; աղջիկս է եկել իմ սենյակ։ Ես պառկած եմ լուռ, անձայն և հազիվ եմ շնչում։ Միգուցե չի անհագստացնի ինձ և կվերադառնա իր մոտ։
-Մամ ! Մայրիկ ! - ձայն տվեց նա, քնաթաթախ, փոքր-ինչ խռպոտ ձայնով։
-Այո.. ինչ է պատահել?-անթաքույց զայրույթով, հազիվ հարցրեցի ես։
-Մամ, ես սիրում եմ քեզ!
-Ես էլ քեզ եմ սիրում...
-Ես՝ ավելի ուժեղ!
Ու պառկելով կողքիս, միանգամից քնում է։
Բայց նրա խոսքերը դեռևս կախված են գիշերվա սառը օդի մեջ։Եթե միայն ես կարողանայի դիպչել նրանց և վերցնել,ես այդ խոսքերը կսեղմեի կրծքիս...Օդի մեջ դեռևս դողում է կամաց ձայնը, որը շշնջում է աշխարհի լավագույն խոսքերը.. ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ!
Ժպիտն է հպվում շուրթերիս, և ես դանդաղ շունչ քաշելով վախենում եմ, որ հիշողությունները կհեռանան։
Մի օր այդ փոքրիկ աղջիկը կդառնա օրիորդ, տղան՝ հասուն երիտասարդ...
Մի օր ես կկարողանամ հանգիստ ցնցուղ ընդունել..
Մի օր՝ հանգիստ կխմեմ սուրճս, կկարդամ իմ սիրելի գիրքը...
Մի օր տանից դուրս կգամ, արդեն չանհանգստանալով, որ վերադարձիս սպասող կա։
Կգա մի օր, ես մենակ կմնամ ինքս ինձ հետ..
Բայց այսօր ես ապրում եմ ՆՐԱՆՑ համար։
Հոգնում եմ, հաճախ ուժերս չեն բավարար, բայց ես գիտեմ թե ԻՆՉՊԵՍ են ինձ սիրում, և ՒՆՉՊԵՍ եմ նրանց պետք։
Եվ հավատացե՜ք, դրանք ԻՄ ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐՆ ԵՆ...
Պահեր՝ որոնք այլևս ետ չենք բերի....
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱ֊Մ...
Թարգմանեց Anna Sedrakyan
Աղջիկներ ջան մի էսպիսի հարց տամ.ի ՞նչ եք կարծում,արժե ՞ արդյոք ամուսին-կին կռվիվների ժամանակ առաջին քայլն անի միշտ կինը,ես միշտ էդպես եմ արել,բայց ուզում եմ մի բան փոխել,ձեր կարծիքները հետաքրքիր են😇սպասում եմ…






աբսուրդա ուղղակի 😬 դեղնախտի պահը ինձ անհանգստացրեց։Զանգեմ մամային տեսնեմ որ ես հիվանդ եմ եղել իմ մոտ դրել են դեղին գույնի կտոր 🥺😂😂






Էրեխեք ո ՞նց են ստացվել,ես եմ սարքում նկարներս(обработка եմ անում էլի😂)
Հ.Գ. Շուտվա նկարներ են,մի 2շաբաթվա
Աղջիկներ, բարի երեկո) ինձ ով կհանգստացնի ասելով որ ոտերս սենց մեծ չեն մնալու?... ես արդեն խորը դեպրեսիայից մի քայլ եմ հեռու.. բոլոր կոշիկներս նոր մի մատ չկպած 38 39 են ու ես հիմա երևի 41 եմ... ասեք որ բուրատինոյի քթի պես կփոքրանան,եթե խելոք մնամ...