Մամաներ ջան հաճա՞խ եք լսել մեր ավագ սերնդից հետևյալ արտահայտությունները.
- շատ մի գրկի կսովորի
-հիմա եթե ամեն լացին արձագանքես, երես կառնի
-կերակրի դիր, կլացի կլացի կքնի
-կողդ մի պարկացրու(առավել ևս մի քնացրու)
և էլի նման լիքը արտահայտություններ...
Նախ նշեմ ,որ պետք չէ նեղանալ,դա այն ինֆորմացիան է որ մեր ավագ սերունդը ստացել է սովետի ժամանակ և դրա մեծ մասը կոնկրետ նպատակ է հետապնդել այն ժամանակի կառավարության կողմից։
Օրինակ աշխատող ծնողներին այսօրվա նման չեն թողել 3 տարի գտնվել ֆիզ.արձակուրդում,չեն կարևորել երեխա֊ծնող կապը.երեխայի մինչև 3 տարեկան անհատի ձևավորվելը.դա չի եղել կարևորը։Հակառակը՝ կարևոր է եղել երեխաներին փոքր տարիքից գաղափարի շուրջ միավորելը, հետագայում ավելի կառավարելի դարձնելու համար(աշխատող ծնողները երեխաներին 1 տարեկանից ստիպված մանկախարտեզում էին թողնում)Հավանաբար այդ ժամանակ են ծնվել այդ արտայայտությունների ինչպես նաև կկ ի հետ կապված միֆերի մեծ մասը( որի հիմնական նպատակը կկ-ի ավարտը և ծնող-երեխա կապի խաթարումն էր)։Նման <<տեսություն>> իր գրքերի մեջ նկարագրել է հոգեբան, մանկավարժ Պետրանովսկայան։
Նախ հիշենք,որ երեխայի համար ԻՐ ՄԵԾԻ հետ կապը ԿԵՆՍԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՈՒԹՅՈՒՆ է.ցանկացած կենդանու ձագուկ լույս աշխարհ է գալիս անօգնական և կարող է գոյատևել միայն այն պայմանով, որ իրեն թևի տակ առնի իր մեծը։ Կա ԻՄ ՄԵԾԸ , ինձ պաշտպանում է,արձագանքում է լացիս,ուրեմն ամեն ինչ լավ է.չկա մեծս ՝վերջ,ես կորած եմ։
Նորածինը անօգնական է՝ ամբողջությամբ մամայից կախված.իր սնունդը,ջուրը,անվտանգությունը,ցավերը փարատողը ՄԱՄԱն է։Այդ տարիքում փոքրը չգիտի թե ինչ է կամակորությունը( կապրիզ).նա լուծում է իր համար թիվ մեկ խնդիրը՝գոյատևում է.իսկ դա հնարավոր է միայն եթե մաման կողքին է՝որպես պաշտպանության և հոգատարության երաշխիք։
Մի պահ պատկերացրեք,որ դուք հայտնվում եք միանգամից մի անծանոթ վայրում օտարության մեջ,որտեղ ոչ ոքի չեք ճանաչում, ոչ ոք չի խոսում ձեր լեզվով.և կա մեկը, ով այդքան ծանոթ ու հարազատ է, ով ձեզ կերարում և հոգ է տանում հասկանում առանց խոսքերի։Եվ այդ միակը ժամանակ առ ժամանակ անհայտանում է.ի՞նչ կանեիք դուք.ձայն կտաիք, որ տեսնեք արդյոք նա չի՞ գնացել և թողել ձեզ մենակ օտարության մեջ, ճի՞շտ է։Իսկ հիմա պատկերացրեք, որ ձայն եք տալիս ու նա չկա. տխուր է չէ՞. Իսկ եթե այդ ամենին ավելացնենք այն փաստը որ ոչ քայլում եք ոչ ինքնուրույն տեղաշարժվում.արդեն սարսափելի է։Նույնը զգում է փոքրը, երբ նրա կանչերը մնում են անպատասխան։ Բնազդը նրան ստիպում է ստուգել ապահովության երաշխիքը՝երեխա-մամա կապը.եթե դուք արձագանքում եք,ամեն ինչ լավ է, նա ապահով ու հանգիստ է։
Մի զրկեք փոքրիկին և ձեզ միասին լինելու այս հրաշք ժամանակաշրջանից։ Ժամանակը այնքան արագ է թռնում. շուտով նա կմեծանա ու կթռչի թևի տակից. գրկած քնելու,շնչառության ջերմությունը զգալու,քիթիկը ցանկացած պահի համբուրելու,թաթիկը ափի մեջ պահելու բերկրանքը կդառնա ոչ միշտ հասանելի։Ճիշտ է նորից կվայելեք միայնակ ամբողջ գիշեր անխաթար քնելու հաճույքը,բայց արդյո՞ք կարոտով չեք հիշի այս շրջանը, որ նա միայն ձերն է,իսկ դուք իրենը...❤
ՎԵՐՑՎԱԾ Է ՝ Armenian Parents corner ՖԲ էջից։ Հեղինակ՝Fenya Qocharyan ❤️
im maman orinak 40 unqi mej asgxatanqia durs ekel u indz asuma dzez chvayeleci! astvac ta menq et zgacoxutyun@ chunenanq!
❤️❤️❤️
Մամաներ ջան էլ ու բալիկն ա դեղնություն ունեցել?? Ինչ եք արել ? Ու ինչքան ժամանակում ա անցել??
Բարի երեկո աղջիկներ ջան😍 երկար ժամանակ պասիվ էի)ձեզ շաատ կարոտել եմ) պաչում եմ բոլորիդ մի թեթև բացառությամբ) 😍😍😘😘
այսօր ուզում եմ խոսել կլյավուզայից` գործ սարքող, դզող փչող, դավաճան և այլն)
էսպիսի մարդիկ սովորաբար մեր կողքն են լինում, բայց իհարկե գործում են պադպոլնը։ Կլյավուզնիկի հետ դու կարող ես շփված լինել օրինակ ընդամենը 3 անգամ, բայց նա կկարողանա միանշանակ գործ սարքել քո վրա։ Անշուշտ, շատ տաղանդավոր է նա։ Բոլոր ժամանակներում կլյավուզնիկի դիմակը պայթացնում էին հենց նրանք, ում որ նա փորձու...

Աղջիկներ ովքե՞ր են Էրեբունիում ծննդաբերել, կա՞ ինչ֊որ ցուցակ, թե մոր ու երեխայի համար ինչա պետք։։
Էս ցուցակից տեղյակ եմ, ուզում եմ հասկանամ ստեղ ինչ գրվածա պետքա՞ ...
Մեկ էլ ասեք տեսնեմ ո՞նց եք վերաբերվում երեխուն փաթաթելուն😥
Ինչ ասեմ` ձեզ գրում ա աշխարհի ամենաերջանիկ մարդը)Էրեկ կերա մի կիլո թութ, հավի քյաբաբ սպագետիով ու ինչպես @armin77ն էր գուշակել տենց էլ եղավ)) Գիշերը 3ին ցավերս սկսեցին, մարդս ասում ա` էդ ցավ չի թութն ա, զոռով կռվով գնացինք հիվանդանոց) ահագին բացվածք ունեի: Ժամը 4ից 9ը ցավերս հաճախացան բայց հլա ֆբում զավզակություն էի անում, 9ին արդեն կաթիլային միացրեցին, սկսեցին ջրերս գնալ. ու ինձ թվում էր կմեռնեմ` չեմ դիմանա..մինչև 12ը...
Սկսեց ծնունդը... տևեց մինչև 1.30: Հիմա Չեմ հիշում դաժե ինչ ցավեր եմ ուն...
վսյոոո վերջ լյախանգ մսերին, լյախանգ փորին, հետևին, բդերին, ոտերին! 12րդ օրնա,էսօրվանից կոռսետ, 2 շաբաթվանից օղակ ու վելոտրինաժոռ: Դուք ինչ եք անում աղջիկներ, կամ ոնց եք քաշ գցել?
Shat en asel, erpeq chem lsel u chem zrkel nran Im jermutyunic. Es nran dzerkeris vra em mecacrel, chem qnel, geroqnac vichakum em exel minchev nra 1 tarekan lranal@. Jamanak ancav, gnac, het em nayum u uzum em noric nran arnem girks u chichecnem grkics. Es menak em mecacrel Im chutikis, exela vor girks arac nctac qnel em vor balis qun@ chxangarvi, vor ch@laci, es nra het lac ei linum, vor ch@laci chei karoxanum tesnem nra arcunqner anpashpan.Che toxum urishi mot erkar vorovhetev Im dzerkerum Es hangist ei vorovhetev amen rope Es nran pashtpanum ei, hoqum ei ir anvtangutyan masin. Minch aysor 1.6 amsekana menq iraric shat qich enq ktrvac exel. Nerka pahis menq moskvayum enq cnoxneris tan@ hangstanum enq, koxqisa qnum irar grkac amboch gisher. Kyanqum nman hacheli, qnqush, maqur, zhacoxutyun ch@ka u chi lini. Barerov anhnara nkaragrel Mayr u Erexa kapa. Karox em asel vor petq chi zrkel voch erexain u voch el mor irar vayelelu paher.