Ի՞նչ է հավելյալ սնունդը Հավելյալ սնունդը չի գալիս փոխարինելու կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը.…
Ի՞նչ է հավելյալ սնունդը
Հավելյալ սնունդը չի գալիս փոխարինելու կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը. հավելյալ սնունդը կրծքի կաթին կամ կաթնախառնուրդին ի լրումն տրվող սննդամթերքներն են և հեղուկը: Այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու հիմնական տեսակների՝
անցումային շրջանի հավելյալ սնունդ, որի մեջ մտնում են փոքր երեխայի սննդային և ֆիզիոլոգիական հատուկ կարիքները բավարարելու համար նախատեսված սննդամթերքները,
ուտելիք ընտանեկան սեղանից, որի մեջ մտնում են ընտանիքի այլ անդամների կողմից օգտագործվող սննդամթերքները:
Բացառապես կրծքով կերակրումից մինչև կրծքով սնուցման ավարտն ընկած ժամանակաշրջանում մոր հիմնական նպատակն է երեխային աստիճանաբար սովորեցնել օգտվել ընտանեկան սեղանից, որն ի վերջո պետք փոխարինի մայրական կաթին: Երեխաները սկսում են սնվել ընտանեկան սեղանից մոտավորապես մեկ տարեկանում, որը նշանակում է, որ նրանց համար սննդամթերքները հատուկ ձևով մշակելու կարիք այլևս չկա (այսինքն՝ կարող են ուտել հենց ընտանեկան սեղանին մատուցվող ուտելիքը):
Ձեր բալիկը հատուկ խոցելի է դառնում, երբ բացառապես կրծքով կերակրումից անցնում է կատարում հավելյալ սննդի: Այս անցումը նրա համար նշանակում է հարմարվել նախկին սննդից արմատապես տարբերվող նոր սննդի տեսակի, որը պայմանավորված է ոչ միայն նրա աճող և փոփոխվող սննդային կարիքներով, այլ նաև՝ ֆիզիկական կտրուկ աճով: Վատ սնուցումը և սխալ մեթոդները այս չափազանց կարևոր շրջանում կարող են բարձրացնել ֆիզիկական զարգացման հետ կապված խնդիրների ռիսկը, ինչպես նաև հանգեցնել կարևոր սննդանյութերի՝ հատկապես երկաթի պակասության: Սա է պատճառը, որ բժշկական ոլորտի մասնագետները այդքան կարևոր են համարում այս շրջանում երեխայի սնուցման ճիշտ կազմակերպումը: