#21րդ_դարի_կկ_միֆ
Այսօր մարդիկ ունեն հնարավորություն ստանալ բազում տարատեսակ ինֆորմացիա համացանցից: կան տարատեսակ կայքեր օգտակար և ոչ այնքան օգտակար հղումներով: Նայև ինտերնետի շնորհիվ այս հիանալի կկ աջակից խումբն է ստեղծվել: Նոր հնարավորությունների շնորհիվ շատ մայրեր հաղթահարել են կկ-ի հետ կապված խնդիրները ու հաջող փորձ են ձեռք բերել, ապահովելով իրենց երեխաներին նորմալ սնուցում:
Բայց ավաղ համացանցում կան նաև թյուր կամ հնացած տեղեկություններով լի հոդվածներ, որենք իրենց հերթին նոր կարծրատիպեր են առաջացնում: Այսօր ուզում եմ դրանցից մեկին անդրադառնալ:
Գրեթե ամեն օր քոմենթներում կամ անձնական նամակներում մամաները գրում են, որ 2-3 ժամվա ընթացքում առաջարկում են երեխաներին միայն մի կուրծքը, որպեսզի երեխան ուտի և առաջնային կաթը և հետին: Ու դա ցավոք սրտի բավականին հաճախ խնդիրներ է առաջացնում քաշի աճի ու կանաչ կեղտի հետ կապված` երեխան քիչ կամ ոչ բավարար քաշ է սկսում հավաքել: Մինչև պատճառին անդրադառնալը մի քիչ նկարագրեմ ինչ է իրենից ներկայացնում այդպես կոչված "առաջնային", "հետին" կաթի գաղափարը: Բոլոր մայրերը կերակրելուց նկատում են, որ կերակրման սկզբում կաթը մի տեսակ թափանցիկ է: Դրա բացատրությունը այն է, որ, երբ կաթը կուտակվում է կրծքի մեջ, հեղուկ լակտոզայով (կաթին քաղցր համ հաղորդող "շաքարը") հարուստ կաթի մասը կուտսկվում ա կրծքի դիմացի հատվածում, մինչ դեռ յուղային մասը կպնում ա ծորանների պատերին: Կաթը կրծքում անհամասեռ ա դառնում:
Հիմա անդրադառնանք խնդրի լուծմանը: Ինչպես արդեն նշեցի` կաթը անհամասեռ ա դառնում կրծքում երկար մնալուց: Ու որքան երկար ա մնում, այդքան ավելի շատ ա "առաջնային" կաթ հավաքվում:Դրա համար, որպեսզի նման բան տեղի չունենա, մասնագետները, հիմնվելով գիտական հետազոտությունների վրա, խորհուրդ են տալիս կերակրել երեխաներին, հատկապես մինչև 3 ամսական, հաճախակի` 1-2 ժամը մեկ ու կրծքերը փոխելով այնքան հաճախ, որքան հարկավոր ա` այսինքն եթե կլման ձայնը այլև չի լսվում կամ ամեն 4-6-10 ծծողական շարժումից հետո ա լսվում, բայց երեխան դեռ ակնհայտ սոված ա, լարված ծծում ա, որպեսզի միջից կաթ հանի, իմաստ ունի կուրծքը փոխել: Դրա շնորհիվ մի քանի նպատակի կհասնեք. 1) Երեխան ավելի կարճ ժամանակում կստանա ավելի շատ կաթ 2) կուրծքը լավ ու բավարար ստիմուլյացիաի շնորհիվ կարտադրի այնքան կաթ, որքան հարկավոր ա ձեր երեխային տվյալ ժամանակահատվածում 3) կաթը կլինի ավելի համասեռ ու երեխան կստանա ավելի լավ սնուցում, փորիկը ավելի քիչ կցավա, ավելի քիչ հավանական կլինի, որ կեղտը փրփրոտ ու կանաչ կլինի:
Որպես վերջաբան ուզում եմ ավելացնել հետևյանը` անպայման հարկավոր ա հետևել, որ երեխան ճիշտ բռնի կուրծքը, մոր պտուկները չլինեն վնասված, կերակրելուց կուրծքը չցավա, մոր դիրքը լինի հարմար ու թուլացած: Եթե ինքնուրույն չի հաջողվում այդ ամենը ապահովել, շատ լավ կլինի, եթե ժամանակին դիմեք կկ մասնագետի: Քանի որ միայն վերոնշյալ գործողությունները ևս չեն կարող երաշխավորել նորմալ ու բավարար կաթնարտադրություն, եթեառկա են այլ կկ խնդիրներ:
Բարձ Ձեզ աղջիկներ ։ Կներեք հարցիս համար ,մոտ երկու օր ա փորլուծություն ա մոտս ու սրտխառնոց ,էսօր առավոտն էլ հետ եմ տվել ,որ ես ամբողջ հղիության ժամանակ չեմ իմացել հետ տալն ինչ ա ,ինչից կարա լինի 🤮🙁
Մայրիկներ ջան խնդրում եմ մի լավ բան խորհուրդ տվեք ինձ համար, փոքրիկս անընդհատ խժում ու լացումա շատ ահավոր, բոլորն ասում են երեխայա կանցնի, ես էլ չեմ դիմանում, ամբողջ գիշեր չեմ քնում, եթե անգամ երեխեն քնածա, շատ լարված եմ, շուտ եմ բռնկվում, մի փորձված դեղ կամ մի լավ միջոց կասեք, որ նյարդերս հանգիստ լինի 😔😔
Էրեխեք Աննաս երեկվանից ջերմում է առանց պատճառի,մոմիկ եմ դնում օգնում է ,էլի սկսվում է,ուրիշ նշան չունենք(Ռոզեոլա չենք,արդեն տարել ենք),հիմա 7-ին մոմիկ եմ դրել ,մյուսը 4 ժամ հետո պիտի դնեմ,բայց 9-ն է հլը մի ժամ կա,բայց ջերմում է գանձս,ի ՞նչ անեմ մոմիկից բացի ,որ իջնի ջերմը
Ու ինչի ՞ց կլինի էսպես ջերմ,եդեկ 8,9 էր,էսօր 7,8է ու անընդհատ էսպես տատանվում է
Էնքան հաճելի ա, որ էստեղ հավաքվել ենք բարի պուպուշ մամաներով: Բացի էն, որ բոլորիս էստեղ միավորել ա աշխարհի ամենամեծ հրաշքը` ձագուկները, համոզված եմ, որ բոլորն էլ էստեղ կյանքում շատ բաների հասած, ձեռքբերումներով մարդիկ են, ու հատկապես դզում ա էն, որ ոչ մեկ չի փորձում "պռոֆեսրություն" անել,"ումնիչած" ու ինքնահաստատավել ուրիշի նեռվերի հաշվին: Բոլորն իրար օգնում են խորհուրդներով, ով ինչով կարող ա, կիսվում են ուրախ ու դժվար պահերով: Ֆանտաստիկ ա, միշտ սենցպոզիտիվ 😍 հենց էս ա երևի մամայության գերհզոր ո...

Աղջիկներ ովքե՞ր են Էրեբունիում ծննդաբերել, կա՞ ինչ֊որ ցուցակ, թե մոր ու երեխայի համար ինչա պետք։։
Էս ցուցակից տեղյակ եմ, ուզում եմ հասկանամ ստեղ ինչ գրվածա պետքա՞ ...
Մեկ էլ ասեք տեսնեմ ո՞նց եք վերաբերվում երեխուն փաթաթելուն😥