Мамлайф
Мамлайф
Приложение для мам
Tatev
Tatev
Мама двоих (2 года, 4 года)

Յանուշ Կորչակը լեգենդար լեհ մանկավարժ էր, գրող, բժիշկ և հասարակական գործիչ, ով 3 անգամ գիտակցաբար…

Յանուշ Կորչակը լեգենդար լեհ մանկավարժ էր, գրող, բժիշկ և հասարակական գործիչ, ով 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկել իր կյանքը:

1-ին անգամ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել Պաղեստին՝ Լեհաստանի օկուպացիայից անմիջապես առաջ: Նա այդպես արեց, որպեսզի չթողնի իր «Որբերի տունը» բախտի քմահաճույքին:

2-րդ անգամ նա հրաժարվեց իր կյանքը փրկել, երբ չուզեցավ փախչել վարշավյան Գետտոյից:

Երրորդ անգամը արդեն Երկրորդ աշխարհամարտի վերջում էր, երբ նացիստները որոշեցին սպանել «Որբերի տան» բոլոր բնակիչներին: Երբ որբերին ու որբանոցի անձնակազմին գնացք էին նստացնում, որը պետք է տեղափոխեր նրանց մահվան ճամբար, Յանուշին մոտեցավ ՍՍ-ական մի սպա, ով ճանաչել էր մեծ մանկավարժին ու ասաց.

- Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ ձեր գիրքը երեխա ժամանակ, և այն իմ դուրը շատ էր եկել: Դուք ազատ եք:

- Իսկ երեխանե՞րը:

- Երեխաները կշարունակեն ճանապարհը, բայց դուք կարող եք լքել վագոնը:

- Սխալվում եք, չեմ կարող, ոչ բոլոր մարդիկ են սրիկա:

Մի քանի օր անց Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում Կորչակը իր մնացած երեխաների հետ մտնում է գազային խցիկ: Մահվան ճանապարհին Կորչակն իր ձեռքերի վրա էր տանում երկու երեխաների, ովքեր գաղափար անգամ չունեին, թե ուր էին գնում և նրանց ականջին հեքիաթ էր պատմում:

Ձեզ ենք ներկայացնում Յանուշ Կորչակի մանկավարժական 10 «պատվիրանները», որոնք կարող են դաստիարակության հիմք լինել ցանկացած ծնողի համար:

1. Մի՛ ակնկալիր, որ երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես կամ՝ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:

2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:

3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:

4. Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:

5. Մի՛ նվաստացրու:

6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:

7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով չի արված, քանի դեռ ամեն ինչ արված չէ:

8. Երեխան բռնակալ չէ, ով տիրում է քո ամբողջ կյանքը, նա միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ո՛չ թե սեփական երեխան, այլ՝ պահ տրված հոգին:

9. Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:

10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

3

Комментарии

narecurly

Nare

Мама дочки-младенца

Կորչակը հզորագույն ա։ Շատ տեղին էր էս փոստը փռեգիում ու հաճելւ էր վերընթերցել։ Կորչակի հետ միշտ ասոցացնում եմ էն փաստը, որ մինչև անգամ գազախցիկում էրեխաներին իր շուրջը հավաքած հեքիաթ ա պատմում, սարսռում եմ))

համ էլ բարի գալուստ փռեգգի))

Отметок «Нравится»: 0
amelda

Tatev

Мама двоих (2 года, 4 года)

:)

Отметок «Нравится»: 0
sati83

sati83

Мама дочки-младенца

👍👍

Отметок «Нравится»: 0